«Հերոս հարկատուն վճարում է, Ավինյանը 1,5 միլիարդ տալիս է իր կնոջ ընկերուհուն»․ Աննա Գրիգորյան
![]() 295 Չորեքշաբթի, 05 մարտի, 2025 թ., 22:36 «Հետքն» այսօր հետաքննություն է հրապարակել, անդրադարձել է ԱՆԻՖ-ի կողմից իրականացված մի ծրագրի, համաձայն որի՝ 1,5 միլիարդ դրամ է տրվել մի կազմակերպության, որի բաժնետերերը գրանցված են օֆշորում, և որի տնօրենը հանդիսանում է Տիգրան Ավինյանի կնոջ ընկերուհին, և որոնք նաև համատեղ մեկ այլ կազմակերպությունում համասեփականատեր են, այսինքն՝ նրանց կապն անհերքելի է և փաստ է»,- ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։ Պատգամավորը պարզաբանեց, որ ծրագրի նպատակը կիբեր անվտանգային ոլորտում մասնագետներ պատրաստելն է եղել․ «Ավինյանը, հանդիսանալով ԱՆԻՖ-ի խորհրդի նախագահ, իր կնոջ ընկերուհու՝ ընդամենը ութ օր առաջ ստեղծված կազմակերպությանը փոխանցել է 1,5 միլիարդ դրամ՝ իրականացնելու մի ծրագիր, որը որևէ արդյունք չի ունեցել, որևէ կիբերանվտանգության մասնագետ չկա, որևէ արդյունք չկա»։ Ընդդիմադիր պատգամավորը, դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին, նշեց․ «Երբ ամեն անգամ խոսում եմ սրանից, դուք գալիս ասում եք․ «Հա՛ դե, խայտառակություն է եղել, շատ վատ բան է եղել, տեսեք՝ մենք մեր ծնկներն ենք ծեծում դրա համար»։ Բայց ՀՀ քաղաքացուն դրանից ի՞նչ․․․ Կոռուպցիան ուրիշ ի՞նչ տեսք է ունենում»։ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Ո՞վ, ո՞ւմ, ե՞րբ, ինչո՞ւ, ինչքա՞ն․ դրա համար Հայաստանում կան ինստիտուտներ, այդ ինստիտուտները թող պարզեն: ՀՀ-ում բոլոր մարդիկ հավասար են օրենքի առաջ։ Կոռուպցիայի դեմ պայքարը ինձ համար եղել և շարունակում է մնալ առաջնահերթություն և չի դադարելու լինել առաջնահերթություն»: Աննա Գրիգորյանն արձագանքեց․ «Հերոս հարկատուն գումարը վճարում է, Տիգրան Ավինյանը 1,5 միլիարդ տանում, տալիս է իր կնոջ ընկերուհուն, ով ուղղակի վատնում է այդ գումարը։ Հիմա հերոս հարկատուն սա որպես ի՞նչ լսի, ի՞նչ մեսիջ ստանա։ Իսկ ձեր այն արգումենտը, որ բա գիտեք, համապատասխան մարմինները քննություն են իրականացնում և այլն, հեչ համոզիչ չի, որովհետև արդեն գրեթե երեք տարի այդ քննությունը գնում է, ձևի համար մի հոգի գործի մեջ ներգրավված չի։ Ինչը նշանակում է, որ ուղղակի կասեցված է պրոցեսը»։ |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
278Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
295Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
303Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
205Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
266Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
245Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
232Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
281Երեկ, 09:52
