«Ով ում ուզում է՝ թող ծաղիկ նվիրի, ՀՀ ԱԳՆ-ն էր Բելառուսին նոտայով դիմել՝ ՀՀ քաղաքացի բլոգերի գործով»․ Արարատ Միրզոյան
![]() 317 Հինգշաբթի, 06 մարտի, 2025 թ., 00:00 «Ես չգիտեմ՝ ով ինչ դիմավորում է արել, ով ինչ ճանապարհում է արել կամ այլ միջոցառումներ, մենք ազատ երկիր ենք, բոլորն իրավունք ունեն այդպիսի բաներ անելու: Ես կարող եմ փաստեր ասել. փետրվարի 20-ին ՀՀ ԱԳՆ-ն պաշտոնական նոտայով դիմել է բելառուսական կողմին, հայցել է տեղեկատվություն ՀՀ քաղաքացու վերաբերյալ»,- այս մասին ԱԺ- Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտնեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով հարցին, թե Հայաստանի ԱԳՆ-ն ինչ-որ բան ձեռնարկե՞լ է ՀՀ քաղաքացի բլոգեր Ռոզա Բաբախանյանի իրավունքների պաշտպանության համար, որը ձերբակալվել էր Բելառուսում: «3 օր անց ստացել ենք բելառուսական կողմի պատասխանը, որ այդ անձը ազատազրկված է 15 օրով, և ժամկետը լրանալուն պես բաց է թողնվելու: Ով է ջանք գործադրել բաց թողնելու համար, ով է ներկայացրել որպես իր ձեռքբերում՝ չգիտեմ, մեզ այդքան չի հետաքրքրում: Մենք հավաստիացել ենք, որ մեր քաղաքացին 15 օր հետո բաց է թողնվելու, մնացածը, ով ում ուզում է թող ծաղիկ նվիրի, քավ լիցի, մենք առարկություններ չունենք»,- նշեց Միրզոյանը: |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
11403:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
183Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
244Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
296Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
228Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
182Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
314Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
354Երեկ, 16:09
