Մարտուն Գրիգորյանը Գյումրու ընտրություններին կմասնակցի «Մեր քաղաքը» դաշինքով․ «Հրապարակ»
![]() 191 Հինգշաբթի, 06 մարտի, 2025 թ., 09:24 «Հրապարակ»-ը գրում է․ ««Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանն էլ որոշեց Գյումրու ընտրություններին մասնակցել «Մեր քաղաքը» դաշինքով, որի կազմում ընդգրկված են Երվանդ Թարվերդյանի «Միացյալ Հայաստան» և Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցությունները: «Հայրենիք» կուսակցությունը վաղուց էր քննարկում Գյումրու ընտրություններին մասնակցելու հարցը։ Ժամանակին նրանք Վանաձորում մասնակցեցին և այնտեղ ավագանու երկու ակտիվ անդամ ունեն։ Ուստի Գյումրիում մասնակցությունը կասկածի տակ չէր առնվում։ Ավելին՝ կուսակցությունում կային մարդիկ, որոնք դեմ էին Մարտուն Գրիգորյանով մասնակցելուն, կարծում էին, որ «Հայրենիքն» ինքնուրույն էլ կհաղթահարի անցողիկ շեմը, իսկ Մարտուն Գրիգորյանն ասոցացվում է Հանրապետականի և Սերժ Սարգսյանի հետ։ Բայց երկար բանակցություններից հետո որոշվեց, որ Մարտուն Գրիգորյանին կաջակցեն։ Ինչ վերաբերում է Գյումրու քաղաքապետերի թեկնածուների կարգախոսներին՝ «Մեր Սարիկը», «Մեր Ռուբոն», ապա Գրիգորյանի թիմում կատակում են․ «Իրենք թող Գյումրունը լինեն, քաղաքը՝ մերը»։ Դաշինքի երկրորդ համարը Գյումրու ներկայիս ընդդիմադիր ավագանիներից Սվետլանա Ադամյանն է, երրորդը՝ Հովհաննես Գևորգյանը։ Ըստ Ընտրական օրենսգրքի՝ դաշինքների դեպքում ցուցակի 70 տոկոսը պետք է կուսակցականներ լինեն»։
|

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
