«Սկսել է իրականություն դառնալ «եռակենտրոնությունը»». Գարիկ Քեռյան
![]() 278 Ուրբաթ, 07 մարտի, 2025 թ., 00:42 Քաղաքագետ Գարիկ Քեռյանի ֆեյսբուքյան գրառումը. «Քաղաքագիտական երեսուն տարուց ավելի ձգվող դիսկուրս կա: Բանավեճի և գաղափարականացված տարբեր դիրքորոշումների կենտրոնում փլուզված երկբևեռ աշխարհակարգից հետո ձևավորված նոր միջազգային հարաբերությունների համակարգի բնութագրումն է: Սկզբնական շրջանում առավել հաճախ կիրառվում էր «Միակենտրոն» աշխարհ ձևակերպումը հիմք ունենալով ԱՄՆ գերակա/թելադրող դերը և տնտեսա-քաղաքական ռեսուրսների բազմակի գերազանցությունը մյուս գլոբալ դերակատարների նկատմամբ: 90-ական թթ. վերջերից 2000-ական թթ. սկզբներից, կապված ՌԴ նոր քաղաքական կուրսի, Չինաստանի, ԵՄ-ի չորրորդ ընդարձակման, Ճապոնիայի և Հնդկաստանի հզորացման հետ, աշխարհակարգի բնութագրման համար սկսեց կիրառվել «Միաբևեռ աշխարհ, բազմաբևեռայնությամբ» հասկացությունը: Սիրիական և Ուկրաինական ճգնաժամերը նոր փոփոխություներ և ճշգրտումներ մտցրին: ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ ՌԴ կոշտ առճակատումը, Չինաստանի, Թուրքիայի, Իրանի, Սաուդյան Արաբիայի և Հնդկաստանի հավասարակշռող միջազգային քաղաքական դիրքորոշումները վերջնականորեն փաստում են Միաբևեռայնության ավարտը: «Բազմաբևեռայնություն»-ը ևս ամբողջականորեն չի կարող բնութագրել ներկա համակարգը: Իմ կարծիքով, Թրամփի ընտրվելը և ՌԴ-ԱՄՆ փոխհարաբերությունների նոր որակը և վերջին մի քանի տարում Չինաստանի տնտեսական տեխնոլոգիական թռիչքը հուշում են, որ սկսել է իրականություն դառնալ «եռակենտրոնությունը»: Եվ այս մտորումներով այսօր ստանում եմ առաջին ապացուցող տեղեկատվությունը՝ դիվանագիտական հեղափոխության մասին: ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում ուկրաինական հարցով ԱՄՆ առաջարկած բանաձևին կողմ են քվեարկել ԱՄՆ, ՌԴ և Չինաստանի ներկայացուցիչները: Ամերիկյան բանաձևը չի պարունակում հակառուսական կամ այլ երկրի հանդեպ ոչ մի ագրեսիվ ձևակերպում: Կանխատեսում եմ եռակողմ կոնսեսիուս նաև հետագա համաշխարհային գործընթացներում: Այս ընթացքում ով՞ ում ՞ ինչ կզիջի, ինչ՞ կկիսեն կամ կթողնեն հետագային, չեմ կարող ասել, չնայած որ շատ իրողություններ արդեն պարզ են: Լավ է՞ թե՞ վատ Եռակենտրոնությունը: Ապագան ցույց կտա, եթե իհարկե այս գործընթացը շարունակվի: Ես անձամբ լավատես եմ, որովհետև այն հաստատ կբերի կայունություն, որովհետև ավտորիտար ռուսական և չինական վարչակարգերն ու պահպանողական ավանդապահության ոգով գործող Սպիտակ Տունը կարող են զսպել լիբերալիստ-գլոբալիստների խնջույքը, պատերազմների, էթնիկ զտումների և աննորմալ բարքերով խառնամբոխների շուրջպարը: Կայուն աշխարհակարգը բխում է Հայաստանի շահերից»: Աղբյուրը` Գարիկ Քեռյան |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
8503:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
175Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
238Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
288Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
223Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
179Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
303Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
347Երեկ, 16:09
