«Հրաժարվում եմ արձագանքել Անդրանիկ Քոչարյանի նման ադրբեջանամետ մարդուն». Մանե Թանդիլյան
![]() 265 Հինգշաբթի, 06 մարտի, 2025 թ., 13:18 «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը Ազատության հրապարակում շարունակում է հացադուլը՝ խնդրելով Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին դադարեցնել հացադուլը։ «Իմանալով՝ ինչ հայորդի է բաքվի բանտում, ուղղակի ուզում եմ, որ նա ողջ մնա, քանի որ հայ ժողովուրդն իր կարիքն ունի։ Թե որքանով է ժողովուրդը դա հասկանում, չգիտեմ։ Հուսով եմ՝ ժողովուդը մի օր ուշքի կգա, կպահանջի օր առաջ վերադարձնել հայորդիներին։ Կուզենամ, որ վերանան այն բոլոր պատճառները, որոնց համար Ռուբեն Վարդանյանը հացադուլ է անում»,- «Նյուզ»-ի հետ զրույցում ասաց Թանդիլյանը։ Նրա խոսքով տեղեկություն չունեն, թե Վարդանյանը որքանով է տեղյակ իր և մնացածի խնդրանքներից։ «Վստահ էլ չեմ, որ իմանալուց հետո կդադարեցնի հացադուլը, որովհետև ոչ մեկս չգիտի՝ ինչ է կատարվում այնտեղ, թե նա ինչ է դրանով անում։ Ուղղակի ուզում եմ, որ ողջ մնա»,- ասաց Թանդիլյանը։ Նրա կարծիքով Բաքվում հայ պատանդների վիճակը չի բարելավվել, ինչպես ներկայացնում են, ուղղակի միջազգային ճնշման ներքո ինչ-որ բան ստիպված են լինում անել։ «Սիրելի՛ ժողովուրդ, եկեք տե՛ր կանգնենք մեր գերիներին, մենք ունենք անպատասխանատու, անունակ իշխանություն, որը եթե չնպաստի նրանց այնտեղ պահման, հետ չի բերելու։ Ես սա ամեն օր անգամ նրանց խոսույթում եմ տեսնում»,- ասաց Թանդիլյանը՝ նշելով, որ այդ խոսույթը ազդակ է Ալիևին, որ նա հայ գերիներին պահի Բաքվում։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
163Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
225Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
262Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
212Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
292Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
317Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
385Երեկ, 15:22
