«Գերիների վերադարձի բանալին Փաշինյանի ձեռքում է». Վարդան Օսկանյան
![]() 388 Հինգշաբթի, 06 մարտի, 2025 թ., 13:54 ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը ֆեյսբուքյան եթերում անդրադարձել է Բաքվում անօրինաբար պահվող հայ գերիների խնդրին․ «Ես զգում եմ, որ Հայաստանի իշխանություններն այս հարցն ուզում են ներքաղաքական խնդրի վերածել՝ իրենց դիրքերը պահպանելու և ամրացնելու կամ իրենց անգործությունը թաքցնելու համար։ Իշխանությունները բացարձակ ոչինչ չեն արել առ այսօր, այս վերջին շրջանի փոքր ակտիվությունը, արտաքին գործերի նախարարության հայտարարությունը կամ արտաքին գործերի նախարարի Ժնևի ելույթում ինչ-որ ակնարկ անելն այս հարցին, բավարար չեն և արդյունք են միայն ու միայն վերջին շաբաթներին Հայաստանում ժողովրդի կողմից բողոքի և ինչ-որ տեղ նաև ցասումի հետևանք: 1.5 տարի այդ տղաներն անօրինաբար Բաքվի բանտում են, և Հայաստանի իշխանությունները, ես կարող եմ բավական մեծ վստահությամբ ասել, որ ոչինչ չեն արել: Դրա ամենավառ ապացույցն այդ մեծ հնարավորության կորուստն էր, որ ԱԳՆ-ն բաց թողեց իր ձեռքից՝ Մալթայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի հանդիպման ընթացքում իր ելութում որևէ անդրադարձ չանելով այս հարցին: Իր 10 րոպեանոց ելույթում մի բառ անգամ չկա մեր պատանդների, գերիների մասին․․․Բակո Սահակյանն ու մյուսները Բաքվի բանտում շատ ավելի ազատ են ու անկախ, քան դուք՝ ձեր ողջ իշխանությամբ այս արևի տակ՝ ձեր դիվանագիտական իմունիտետով: Դուք անկախ չեք, դուք համարձակ չեք, դուք վախկոտ եք, չեք կարողանում այս հարցը բարձրացնել ճիշտ ատյաններում, որովհետև վախեցած եք և գիտեք, որ այս բոլորը ձեր սխալների արդյունք են»,- ասել է Վարդան Օսկանյանը՝ հավելելով, որ նրանց վերադարձի բանալին Փաշինյանի ձեռքին է։ Աղբյուրը` Վարդան Օսկանյան |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
3603:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
170Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
234Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
280Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
220Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
177Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
300Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
333Երեկ, 16:09
