«Եթե չեն ուզում Գյումրիում ՔՊ-ն հաղթի, պետք է զգուշանան ևս երկու ուժից»․ Սուրեն Սուրենյանց
![]() 285 Հինգշաբթի, 06 մարտի, 2025 թ., 15:36 «Գյումրիում այս ընտրություններն ավելի մրցակցային ու լարված են լինելու, քան 2021-ի ընտրությունները։ Մրցակցային լինելը պայմանավորված չէ մասնակից քաղաքական ուժերի թվով»,- ֆեյսբուքյան եթերում ասաց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը՝ նշելով, որ 2021-ին Գյումրու ավագանու ընտրություններին մասնակցել է 11 քաղաքական ուժ, իսկ այս տարի՝ 9 քաղաքական ուժ։ «Ներկայացված է հանրապետության քաղաքական ուժերի գրեթե ողջ ներկապնակը, Գյումրիում ազդեցիկ խմբավորումները՝ նախկին քաղաքապետ, պատգամավոր, նույնպես մասնակցում են ընտրություններին, բացի այդ դրանք նախորդում են համապետական ընտրություններին։ Քաղաքական ուժերը ոչ միայն փորձելու են այս ընտրությունները ծառայեցնել Գյումրու խնդիրներին, այլև փորձելու են իրենց ուժերը համապետական ընտրություններից առաջ, ստուգելու են իրենց պոտենցիալը, հնարավորությունները և որոշակի խմբագրումներ են անելու իրենց ծրագրերում։ Նախորդ ընտրություններին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցողների մոտ 20%-ը՝ 26 հազար ընտրող, հիմա իմ կանխատեսմամբ ընտրություններին մասնակցելու է 30-35 հազար քաղաքացի»,- ասաց Սուրենյանցը։ Նրա խոսքով ընդդիմադիրները չպետք է թիրախավորեն միմյանց, չպետք է համագործակցեն ՔՊ-ի հետ և ապագա ավագանիում ներկայացված ընդդիմադիր ուժերը պետք է կոնսենսուսի գան ու որոշեն հաղթող թեկնածուին՝ կանխելու ՔՊ հաղթանակը։ «Եթե ընտրողները չեն ուզում, որ Գյումրիում ունենան ՔՊ-ական իշխանություն, պետք է զգուշանան ևս երկու ուժից»,- ասաց Սուրենյանցը՝ նշելով «Եվրադաշինք»-ի և Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության կողմից առաջադրված Արտյոմ Թումանյանի անունները։
Աղբյուրը` Սուրեն Սուրենյանց |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
163Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
225Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
262Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
212Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
292Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
317Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
385Երեկ, 15:22
