«Փաշինյանն ու իր քաղաքական «одноразовый» ցելոֆանների խումբը ոչինչ չեն անում գերիների վերադարձի համար»․ Տիգրան Վարդանյան
97
Այսօր, 20:12
ՀՀԿ խորհրդի անդամ Տիգրան Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հարգելի՛ հայրենակիցներ, ու հատկապես Նիկոլ Փաշինյանի ու իր կառավարության անդամների (այս բառը կարող եք հասկանալ յուրաքանչյուր իմաստով) ցանկացած խոսքին հավատացող մարդիկ: Նիկոլ Փաշինյանն ու իր քաղաքական «одноразовый» ցելոֆանների խումբը որևէ բան չեն անում Բաքվից մեր գերիների ազատման կամ վերադարձի համար, որքան էլ նրանք ինչ-որ հայտարարություններ անեն, թե զբաղվում են կամ չեն խոսում, որ չվնասեն: Սա բացարձակ սուտ է: Նախ, մինչև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության Ադրբեջանում հայտնվելը, մենք ունենք էլի հայրենակիցներ, ովքեր այնտեղ են եղել՝ որպես մեղադրյալ ու այնտեղ են նաև հիմա՝ դատապարտված: Անշուշտ կեղծ դատավարական գործընթացների շրջանակներում: Օրինակ՝ Գոռը և ևս մեկ տղա, դատապարտվել են Ադրբեջանում 15 տարվա ազատազրկման: Անցել է մոտավորապես 4 տարի: Նրանք պատերազմի ժամանակ կամավոր են եղել, բայց հետո շրջափակման մեջ հայտնվելով՝ գերեվարվել: Նրանք եղել են Նիկոլ Փաշինյաի երդվյալ աջակից, բայց ես նման պայմաններում դնում եմ մի կողմ այդ հանգամանքը: Կարծում եմ տղաները շատ լավ հասկանում են, թե ինչ սրիկայի են աջակցել ու հավատացել, ով այս չորս տարիների ընթացքում մատը մատին չի տվել գոնե նրանց համար: Իրենց մասին որևէ մեկը նույնիսկ չի հիշում, իսկ իրենք այնտեղ միակ դատապարտյալ հայերը չեն: Ինչ վերաբերում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը: Նիկոլ Փաշինյանի իշխանության եղած ժամանակահատվածում իրենք դատապարտված են՝ մահվան: Որևէ մեկը գործուն քայլ չի անելու նրանց այնտեղից դուրս բերելու ուղղությամբ, որովհետև նույնիսկ քաղաքական առումով դա նրանց ձեռնտու չէ: Ինչո՞ւ: Որովհետև նրանք կարող են կոնսոլիդացնել նախ արցախահայությանը, իսկ հետո նաև մյուսներին, ինչն իրական վտանգ է սրանց իշխանության համար: Նույն ձև Ռուբեն Վարդանյանը: Ռուբեն Վարդանյանի ռեյտինգը մի քանի անգամ բարձր է Նիկոլ Փաշինյանի ռեյտինգից, ու նա էլ է վտանգ ներկայացնում Նիկոլի վարչապետության համար, որովհետև կարող էր կոնսոլիդացնել քաղաքական դաշտը՝ դառնալով ալտերնատիվ տարբերակ: Մոռացե՛ք, որ այս իշխանությունները որևէ բան անելու են: Ուզում եմ նաև հիշեցնել ՌԴ նախագահ Պուտինի խոսքը, երբ նա ասաց, որ Երևանում այնպես չէ, որ ուզում են տեսնել այդ մարդկանց: Դուք կարող եք չսիրել Պուտինին, բայց փաստը մնում է փաստ: Բաքվի բանտերից հայ ռազմագերիների վերադարձի մասին կարելի է ակնկալիք ունենալ միայն ու միայն այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանի փոխարեն լինեն կարող ու հայրենասեր մարդիկ, ովքեր դիվանագիտական բոլոր խողովակները կօգտագործեն Բաքվի դեմ: Սրանք դա չեն անելու: Նույնիսկ ծպտուն չեն հանում, երբ իրենց դեմքին թշնամի երկրի ղեկավարն է թքում: Ինչո՞ւ եմ սկզբից շեշետել Նիկոլի էլեկտորատին: Պարզապես ուզում եմ զգուշացնել, որ իրեն հավատացող ու աջակցող մարդկանց է նույնիսկ թողել Ալիևի բանտերի «կլյուչնիկների» հույսին, դուք մի՛ մտածեք, որ դուք իրեն պետք եք: Դուք իրեն պետք եք այնքան ժամանակ, քանի դեռ հանդիսանում եք իր էլեկտորատը Հայաստանում իշխանությունը պահպանելու համար, իսկ մնացած բոլոր դեպքերում ձեզ էլ է «ռասխոդ» տալու, ինչպես որ միշտ ու բոլորին: Մտածե՛ք, խելքի՛ եկեք, ոտքի՛ կանգնեք ու պայքարե՛ք: Գոնե հիմա ձեր մեջ ուժ գտեք»: