Ուրբաթ, 07 մարտի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Ինչի՞ց է վախենում Փարաքարի ՔՊ-ական համայնքապետը»․ Նաիրի Հոխիկյան

«Ինչի՞ց է վախենում Փարաքարի ՔՊ-ական համայնքապետը»․ Նաիրի Հոխիկյան
138
Երեկ, 23:54

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Փարաքարի համայնքապետը և 2.5 սմ հաստությամբ ասֆալտը Նորակերտում.
Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Նորակերտ գյուղի կենտրոնական մի փողոցում 2024-ի տարեվերջին հապշտապ ասֆալտ արեցին' պետական բյուջեից հանելով ավելի քան 56 մլն դրամ։ Գյուղի բնակիչներն ասում են՝ նույնիսկ ձութ չեն լցրել ասֆալտի շերտի տակ, ինչը նշանակում է, որ ամիսների ընթացքում այն կքանդվի։
Փարաքար համայնքի ղեկավարի տեղակալ Կարապետ Արթենյանը մեր պաշտոնական հարցմանը պատասխանել էր, թե փաստաթղթերով նախատեսված ասֆալտի շերտի հաստությունը 5 սմ է, այնինչ երբ գյուղի բնակիչների հետ անձամբ չափեցի ճանապարհի մի քանի տարբեր հատվածներում, ասֆալտի շերտի հաստությունը չէր գերազանցում 2.5 սմ-ը։
Նորակերտի ճանապարհի գծանշումներն արդեն արվել են՝ անտեսելով գյուղի բնակիչների պահանջը' վերացնելու բազմաթիվ թերությունները։
Հիմնավոր կասկածներ ունեմ, որ կոռուպցիոն գործարքի և պաշտոնական դիրքի չարաշահման հետ գործ ունենք, մանավանդ որ հունվարի 13-ից Փարաքարի համայնքապետից պաշտոնապես պահանջում ենք տրամադրել ասֆալտապատման աշխատանքների տեխնիկատնտեսական փաստաթղթերի պատճենները, ինչը օրենքով թույլատրվում է, սակայն Փարաքարի ՔՊ -ական համայնքապետը, խախտելով ՀՀ Սահմանադրության 42-րդ և 51-րդ հոդվածները և «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ և 9-րդ հոդվածները, արդեն 2 ամիս է, չի տրամադրում։
Ինչո՞ւ չի տրամադրում, ինչի՞ց է վախենում Փարաքարի ՔՊ-ական համայնքապետը»։

Աղբյուրը`   Նաիրի Հոխիկյան