Ռուսաստանը Հայաստանում վերաակտիվանում է․ «Հրապարակ»
![]() 266 Ուրբաթ, 07 մարտի, 2025 թ., 09:42 «Հրապարակ»-ը գրում է․ «Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը վերջին շաբաթներին ակնհայտ ակտիվություն է դրսևորում, նա հանդիպել է ՀՀ 3 նախագահների, քաղաքական շրջանակների հետ, հարցազրույցներ է տալիս հայաստանյան լրատվամիջոցներին։ Ռուսական շրջանակներին առնչվող մեր աղբյուրն ասում է, որ Ռուսաստանը Հայաստանում վերաակտիվացման կուրս է վերցնում՝ աշխարհաքաղաքական զարգացումներով պայմանավորված: Որոշել է վերականգնել իր դիրքերը։ Եթե ՀՀ իշխանությունները պատրաստ լինեն նորից վերադառնալ ռուսական գծի մեջ, ապա կսկսեն նրանց հետ աշխատել, եթե շարունակեն խաղեր տալ Հյուսիսի եւ Արևմուտքի միջև, ապա չի բացառվում, որ աջակցեն Հայաստանում իշխանափոխությանը։ Ռուսական ազդեցության որոշ ուժեր արդեն ստարտային վիճակի են բերվել: Դիցուք՝ 2013-ին ձևավորված «Հայաստանի սոցիալիստական շարժում» կուսակցության ղեկավար Ռոբերտ Ահարոնյանը մարտի կեսերից փողոցային ակցիաներ է իրականացնելու: Նրան, ի դեպ, փետրվարի 13-ին Բելառուսի նախագահ Լուկաշենկոն շնորհակալություն է հայտնել ռուսական շարժում սկսելու համար: Ոմանք ռուսական գործոնով են բացատրում նաեւ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի թիմակիցների միջև փոխհրաձգությունները։ Դեռ հստակ չէ, թե ում վրա կարող է խաղադրույք կատարել պաշտոնական Մոսկվան»։
|

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
350Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
352Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
350Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
231Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
306Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
268Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
256Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
307Երեկ, 09:52
