«Փաշինյանը շտապում է վերջին պատառը «տալ», միայն թե Զելենսկու օրը չընկնի». Արմինե Օհանյան
![]() 274 Ուրբաթ, 07 մարտի, 2025 թ., 11:18 «Հրապարակ» օրաթերթի խմբագիր Արմինե Օհանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երբ անհատի ծրագրերն իրականություն չեն դառնում, ասում ենք՝ խելքն ու գիտելիքը չհերիքեցին, ճիշտ հաշվարկ չարեց, գլխից մեծ գործ բռնեց, ոտքերն իր վերմակով չմեկնեց: Իսկ ի՞նչ են ասում, երբ գերտերություններն են իրենց հաշվարկներում սխալվում: Այն էլ ինչ գերտերություններ՝ հսկայական ռեսուրսներ, հարուստ փորձ, պետական կայացած ինստիտուտներ, գիտահետազոտական և վերլուծական կենտրոններ, համալսարաններ, հմուտ դիվանագետներ ու պետական այրեր ունեցող: Ուզենք թե չուզենք՝ պետք է խոստովանենք, որ արևմտյան աշխարհը սխալ հաշվարկների վրա էր կառուցել իր քաղաքականությունը: Ահռելի քանակի զենք-զինամթերք, անհաշիվ սանկցիաներ, անգամ ժողովրդավարությունից զիջումների գնացին՝ հանուն բաղձալի հաղթանակի... սակայն հաղթել չհաջողվեց: Չնայած Ռուսաստանը քիչ թե շատ ճանաչող, միջին վերլուծական կարողությունների տեր բազմաթիվ մարդիկ զգուշացնում էին, որ անհաղթահարելի խնդիր է իր առաջ դրել Արևմուտքը՝ հնարավոր չէ հաղթել միջուկային գերտերությանը, որի ժողովուրդը սովոր է երկարամյա պատերազմների, որը Լենինգրադի բլոկադա է ապրել, Նապոլեոն ու Հիտլեր է տեսել, որտեղ մարդու կյանքը գրոշ չարժե՝ կարող են միլիոնավոր զոհեր տալ և դա նորմալ համարել: Աշխարհը սխալվեց իր հաշվարկներում, բայց այդ հաշվարկի մամլիչն իր վրա կրում է ուկրաինական ժողովուրդը, որին պետք է արժանին մատուցել՝ որպես կռվող, պայքարող, իր հողը պաշտպանող ժողովրդի: Եվ որքան էլ աններելի մեծ է Զելենսկու մեղքի բաժինը, անհնար է նրան ևս չկարեկցել: Չնայած կան մարդիկ, որոնք ոգևորվել են Զելենսկու հրապարակային ստորացումից և նրա մոտալուտ քաղաքական վախճանն են կանխատեսում՝ «տարոսը՝ հայերիս» աղոթքներով: Բայց կան նաև մարդիկ, որոնք հույս ունեն, որ չի կարող Ռուսաստանի դեմ տասնամյակներ շարունակ պայքարած Արևմուտքն այդքան հեշտությամբ «հանձնվել»: Իսկ մինչ աշխարհում գլոբալ հարաբերություններ են «պարզվում», մեր տարածաշրջանում շտապում են՝ Ալիևը շտապում է հայերից վերջին պատառը փախցնել, Փաշինյանը շտապում է վերջին պատառը «տալ»... միայն թե Զելենսկու օրը չընկնի»: Աղբյուրը` Արմինե Օհանյան |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
10903:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
180Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
241Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
294Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
227Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
181Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
308Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
352Երեկ, 16:09
