Սիրիայի բանակը վերահսկողության տակ է վերցրել Լաթաքիան

Սիրիայի անցումային կառավարության անվտանգության ուժերը վերահսկողության տակ են վերցրել Լաթաքիա քաղաքը՝ հեռացնելով երկրի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի զինված կողմնակիցներին։ Այս մասին Լաթաքիայի ոստիկանապետը հայտնել է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքին տված մեկնաբանությունում։
«Քաղաքը վերահսկողության տակ է վերցվել, վերացվել է ռազմական օբյեկտների շրջափակումը, իսկ նախկին ռեժիմի մնացորդները դուրս են քշվել»,- ասել է նա։
Ավելի վաղ սիրիական լրատվամիջոցները հայտնել էին, որ Սիրիայի զինված ուժերը գրավել են Լաթաքիայի և Տարտուսի կենտրոնական շրջանները, մասնավորապես Տարտուսի նահանգի Բանիյաս քաղաքը, և շարունակում են այդ նահանգների տարածքները մաքրել այնտեղ թաքնված զինյալներից։
Հիշեցնենք, որ նախօրեին զինված բախումներ են տեղի ունեցել կառավարության ուժերի և Սիրիայի նախկին նախագահին սատարող ալավիտական ջոկատների միջև։
Վերջին տվյալներով՝ Սիրիայում զինված բախումների արդյունքում 48 մարդ է մահացել։

«Երեխայի անվտանգությունը սկսվում է դպրոց տանող ճանապարհից»․ Հայկուհի Հովհաննիսյան (տեսանյութ)
000:48
«ՀՀ-ի համար ամենակարևորը ասիմետրիկ զսպման և ռազմաքաղաքական դիմակայունության համակարգի ստեղծումն է»․ Վարդան Ոսկանյան
2500:30
«ՌԴ-ի և Իրանի գործոններն անտեսելը կարող է բացասական անդրադարձ ունենալ ԹՐԻՓՓ-ի վրա»․ Թաթուլ Հակոբյան
4900:12
«Միջազգային պրակտիկայում չեք գտնի դեպք, երբ մի երկիր մյուսին ասի՝ Սահմանադրությունդ պետք է փոխես»․ Արամ Վարդևանյան (տեսանյութ)
50Երեկ, 23:54
«Այսօր Նիկոլ Փաշինյանը զբաղված է Հայաստանի ազգային պետության կազմաքանդումով»․ Լևոն Զուրաբյան (տեսանյութ)
55Երեկ, 23:36
«Այս իշխանության հեռանալուց հետո Սահմանադրության բարեփոխման հարցը պետք է քննարկել»․ Աննա Գրիգորյան (տեսանյութ)
62Երեկ, 23:30
Շվեդիան 71 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային՝ ռազմական օգնության համար
108Երեկ, 23:19
«Այսպիսի գործողությունները մեծացնում են լայն հակամարտության ռիսկը»․ Արա Պողոսյան (տեսանյութ)
63Երեկ, 23:06