Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Եթե ինչ-որ մեկն ինձ որպես կուսակցական դիմումատու է ներկայացրել, գլուխը պատին է տվել»․ Սարիկ Մինասյան

«Եթե ինչ-որ մեկն ինձ որպես կուսակցական դիմումատու է ներկայացրել, գլուխը պատին է տվել»․ Սարիկ Մինասյան
336
Ուրբաթ, 07 մարտի, 2025 թ., 23:48

Գյումրիի համայնքապետի ՔՊ-ական թեկնածու Սարիկ Մինասյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հանրապետական կուսակցությունը, լավ հասկանալով, որ որպես կուսակցություն ի զորու է միայն սևացնել այս կամ այն մարդուն՝ ՀՀԿ-ականի պիտակը նրան կպցնելով, փորձում է դա անել իմ նկատմամբ։
Պաշտոնապես հայտարարում եմ՝ ես երբեք չեմ եղել Հանրապետական կուսակցության անդամ։ Այն, որ ժամանակին հանրապետականները կուսակցական շեֆերի աչքին բարձրանալու համար քիչ էր մնում մանկապարտեզի երեխաների անունները ցուցակով տանեին ու ներկայացնեին՝ որպես նոր կուսակցականներ, դա գիտեի, բայց, որ մի օր ինքս պիտի դառնայի նման խարդավանքի զոհ, չէի կարող պատկերացնել։
Ես գյումրեցիների առաջ պարզ ճակատ եղել եմ ու հենց այդպես էլ մնում եմ։ Բոլորդ էլ գիտեք, որ ես երկար տարիներ աշխատել եմ Գյումրու համայնքապետարանում, Սոցիալական ապահովության պետական ծառայությունում, ու եթե ինչ-որ մեկն այդ հանգամանքից ելնելով՝ առանց ինձ հարցնելու, իմ անունը այս կամ այն ցուցակի մեջ է գրել ու սրա-նրա առաջ ինձ կուսակցական դիմումատու ներկայացրել, ուղիղ ասում եմ՝ գլուխը պատին է տվել»։

Աղբյուրը`   Սարիկ Մինասյան