«Մարդիկ այն ժամանակ մատաղ էին անում, որ ՀՀԿ մտնեն, ես դուրս եմ եկել»․ Վարդան Ղուկասյան
![]() 240 Շաբաթ, 08 մարտի, 2025 թ., 00:48 «Ես անկուսակցական եմ եղել 96 թվականից մինչև 2007թ․։ ՀՀԿ-ն և բոլոր կուսակցություններն ինձ դեմ են եղել, բայց ես բոլորին հաղթել եմ»,- այս մասին նշել է Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը՝ անդրադառնալով իր քաղաքական կենսագրությանը։ «Եվ վերջը դարձա ՀՀԿ-ական, ՀՀԿ-ի մեջ մտա՝ մարզի ղեկավարն եմ եղել, և 3 ամիս հետո ինձ խփել են․․․ Երբ ես մարդկանց ասում էի՝ պաշտպանե՛ք ՀՀԿ-ին, շատերն ինձ ասում էին՝ քեզ ՀՀԿ-ի համար են խփել։ Բայց ուրիշ տեղ էր այդ ամենը գնում, սարքում էին գլխիս․․․ Ու ես առաջինն եմ դուրս եկել ՀՀԿ-ից։ Էն ժամանակ ՀՀԿ-ի ձեռքում էր երկրի ղեկավարումը։ Ես իմ դիմումի համաձայն դուրս եմ եկել․ մարդիկ այն ժամանակ մատաղ էին անում, որ ՀՀԿ մտնեն, ես դուրս եմ եկել։ Այսինքն՝ տեսնում եք իմ ապրելակերպը ինչպիսին է եղել․ էդ ի՞նչ մի սխալ էր, էդ ի՞նչ մի ճակատագրական սխալ եմ արել, որ խառնվել եք իրար»,- ասաց Գյումրիի նախկին քաղաքապետը՝ հավելելով, որ ընդհանրապես ոչ մի կուսակցության մեջ մտնելու ցանկություն չի ունեցել, ոչ էլ հիմա ունի։ «Ես նրանցից չեմ եղել, որ էս կուսակցությունից էն կուսակցություն են մտել։ Ճամբարափոխություն իմ կյանքում չկա։ Ես ճամբարներով չեմ լավ տղա դարձել, ինքս ինձնով այդպիսին եմ։ Ես ճամբարի մեջ չեմ մտնում, որ իրենք ինձ հովանավոր, «կռիշա» լինեն, պետք լինի, ես ուրիշի «կռիշա» կլինեմ»,- ընդգծել է Գյումրու քաղաքապետի թեկնածուն։ |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
8503:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
175Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
238Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
288Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
223Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
179Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
303Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
347Երեկ, 16:09
