Կիրակի, 09 մարտի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +10 °C

«Մեր ժողովուրդը շատ բան չի ուզում, ընդամենը` արդարություն»․ Արա Պողոսյան

«Մեր ժողովուրդը շատ բան չի ուզում, ընդամենը` արդարություն»․ Արա Պողոսյան
149
Այսօր, 03:06

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Էն մարդկանց ինքնավստահությունից եմ ուզում, ովքեր ասում են, թե մինչև 2018-ը երկրում ամեն ինչ լավ էր, ուղղակի էդ Սորոսն ու Նիկոլը հարամեցին։
Սիրելի՛ ընդդիմություն, եթե իսկապես ցանկանում եք, որ մարդիկ գոնե չնչին հույսեր կապեն ձեր հետ, ապա ոչ թե մեղքն ու պատասխանատվությունը այս ու այն կողմ շպրտեք, այլ ընդունեք, մաքրվեք, ապաշխարեք ու ժողովրդից աջակցություն խնդրեք։
Ժողովրդին տարիներ շարունակ «էշի տեղ դրած» դեմքերով հնարավոր չէ նորից էդ ժողովրդի համակրանքը շահել։ Ասենք՝ ես ինչպե՞ս վստահեմ էն մարդուն, ով ասում էր թե «իշխանության տանող ճանապարհը անցնում է Մելիք Ադամյանով» (անկախ նրանից, թե ինչպես կմեկնաբանեն հիմա»։
Ժողովրդին արդարություն է պետք, մեր ժողովուրդը շատ բան չի ուզում, ընդամենը՝ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ...
Նիկոլին, Պողոսին աջակցելով ժողովուրդը ընդամենը ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ էր ուզում։ Կեղծ է, թե միայն հաց ու ապրուստ էր ուզում ժողովուրդը 2018-ին... Նա արդարություն էր ուզում առաջին հերթին։ Երկրում արմատացած անարդարությունը բերեց Նիկոլին ու ճիշտ հարցը այն է, թե ո՞վ էր հովանավորում անարդարությունը երկրում։ Քաղաքականությունն ինձ կլանեց այն պատճառով, որ բախվեցի անարդարություններին, ու առաջին հերթին իմ անձի նկատմամբ, որը համատարած էր...
Ժողովրդին մեղադրելով՝ կունենաք առավելագույնը 5-20 տոկոս աջակցություն՝ լավագույն դեպքում, որովհետև ժողովուրդը ինչքան էլ անգետ լինի, նա զգում է, հասկանում, հատկապես «հին փոսը» տեսնելիս...»։

Աղբյուրը`   Արա Պողոսյան