«Նախագահները և իրենց կողմնակիցները պետք է մեկտեղեն ջանքերը, ոչ թե ուղղեն միմյանց դեմ»․ Էդգար Ղազարյան
![]() 252 Կիրակի, 09 մարտի, 2025 թ., 00:54 «Նիկոլ Փաշինյանին իշխանութան բերել են այն մարդիկ, ովքեր դուրս էին եկել փողոց՝ նրանց թվում կային տարբեր հասարակական, քաղաքական գործիչներ, որոնք նպաստել են, որ Հայաստանում տեղի ունենա իշխանափոխություն․․Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը պատասխանատվություն են կրել իրենց պաշտոնավարման ժամանակաշրջանի համար, բայց, կարծում եմ, նրանցից որևէ մեկը պետք է որ շահագրգռված չլիներ, որ Հայաստանում տեղի ունենար ադրբեջանաթուրքական հեղափոխություն, և որևէ քաղաքացի շահագրգռված չէր կարող լինել դրանում»,- «Եվրոմեդիա24»-ի հետ զրույցում այս մասին նշեց քաղաքական-հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը՝ անդրադառնալով երկրորդ և երրորդ նախագահների կողմնակիցների «փոխհրաձգություններին»՝ միմյանց մեղադրելով Նիկոլ Փաշինյանին իշխանության բերելու մեջ։ «Այլ բան է, որ մարդիկ եղել են այդ խաբեության զոհը, հավատացել են այդ շառլատանին․․․ Քաղաքական այն ուժերը, որոնք 2021-ին սատարել են Նիկոլ Փաշինյանին, տասնյակ են, բայց հիմա ընդիմախոս են, համոզվել են, որ նա խաբեբա է»,- նշեց Ղազարյանը։։ Նրա դիտարկմամբ՝ հիմա միակ ակտուալ խնդիրը Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելն է։ «Նախագահները և իրենց կողմնակիցները պետք է մեկտեղեն իրենց ջանքերը, ոչ թե ուղղեն միմյանց դեմ՝ անիմաստ հայտարարություններ անելով։ Անհրաժեշտ է ռեալ քաղաքական գործընթաց, մեր պետությունն այս թշնամական ռեժիմի կեղտոտ ու արյունոտ ճիրաններից ազատելու համար»,- ընդգծեց հասարակական-քաղաքական գործիչը։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
168Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
231Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
275Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
218Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
176Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
299Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
329Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
402Երեկ, 15:22
