Ըստ Նիկոլ Փաշինյանի` Գյումրիում ավագանու արտահերթ ընտրությունների քաղաքական պատճառը Սև բերդի շուրջ ստեղծված իրավիճակն է
![]() 373 Կիրակի, 09 մարտի, 2025 թ., 19:36 Գյումրիում կուսակիցների հետ գալա-միջոցառման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով Գյումրիում արտահերթ ընտրությունների անցկացման անհրաժեշտության պատճառների մասին, հայտարարել է. «Վերջին տարիներին մեզ ամենաշատն ինչի՞ համար են քննադատում, որ մենք, խոստանալով թալանվածը հետ վերադարձնել, այդ գործում այնքան էլ մեծ հաջողություններ չունենք: Ես համաձայն չեմ. այն, որ Գյումրիում տեղի են ունենում արտահերթ ընտրություններ, ինչ-որ չափով այդ գործընթացի շարունակությունն է: Գյումրիի ավագանու հետ խնդիր առաջացավ, երբ ՀՀ վերջին տարիներին ընդունված օրենսդրական փոփոխությունների և նոր ձևավորված ինստիտուտների գործունեության արդյունքում արձանագրվեց, որ Գյումրու կարևոր սիմվոլներից մեկը՝ «Սև բերդ»-ն, ապօրինի սեփականաշնորհվել է և պետք է վերադարձվի համայնքին: Գլխավոր դատախազությունը սահմանված կարգով դիմել էր Գյումրիի ավագանուն, որպեսզի ավագանին այդ գույքը համայնքին վերադարձնի: Իհարկե, որոշակի պայմաններում «ՔՊ» Գյումրու ավագանին հանդես եկավ նախաձեռնությամբ և այդ պայմաններում կողմ քվեարկեց, բայց, ըստ էության, դա բավարար չէր. պետք է պարզվեր, որ Գյումրիի քաղաքապետարանը պետք է դատարանում պաշտպանի այդ հայցը: Բայց ամենակարևորը՝ ներդրվում է նոր ինստիտուտ հենց Գյումրիում և ամբողջ ՀՀ-ում, որն արդեն ոչ թե քաղաքական որոշումների, այլ ինստիտուցիոնալ ձևով պետք է համայնքներում իրականացնի ապօրինի սեփականաշնորհված կամ ժողովրդի լեզվով ասված թալանվածը հետ վերադարձնելու գործը: Այստեղ էր, որ առաջացավ քաղաքական ճգնաժամ: Գյումրու ավագանու մի մասը, հրաժարական տալով, ցույց տվեց, որ ինքը հրաժարվում է սպասարկել այդ օրակագը: Սա է քաղաքական պատճառը, որ Գյումրիում տեղի են ունենում արտահերթ ավագանու ընտրություններ»: |
Իսրայելը Բեյրութի արվարձաններում հարձակվել է «Հեզբոլլահի» թիրախների վրա (տեսանյութ)
66Երեկ, 23:44ՔՊ-ական Խաչատուր Սուքիասյանը՝ Մոնակոյում (տեսանյութ)
95Երեկ, 23:18«Սենսացիոն տեղեկություն եմ ստացել․ հրդեհից տուժած արցախցիներին ադրբեջանական մեքենաներով տարել են Շուշի»․ Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)
364Երեկ, 23:11««Մայր Հայաստան»-ը կրկին հաղթեց ՔՊ-ին». Արմենակ Դանիելյան (լուսանկար)
138Երեկ, 22:54«Ինչո՞ւ ՀԱԵ-ն արգելեց իր ղեկավարներին ամուսնացած լինել և ընտանիք ունենալ». Մհեր Հակոբյան
119Երեկ, 22:36«Գարեգին Երկրորդը պետք է պինդ նստի իր տեղում, ու գետն իր դիմացով կտանի Նիկոլի քաղաքական դիակը». Արգիշտի Կիվիրյան
133Երեկ, 22:12«Ցանկացած հակամարտություն պետք է ավարտվի բանակցություններով». Ստեֆան Դյուժարիկ
107Երեկ, 21:14«Պառավաքարի ջրամբարում ձկների անկումը կապ չունի ձեռնոցի գործարանի արտանետումների հետ»․ Ոսկան Սարգսյան
158Երեկ, 21:00