«Վանդակն ընկած գազանի նման ելք չի գտնում». Արմինե Օհանյան
![]() 359 Երկուշաբթի, 10 մարտի, 2025 թ., 23:12 «Հրապարակ» օրաթերթի խմբագիր Արմինե Օհանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Բոլոր ասպարեզներում, հնարավոր բոլոր իմաստներով ինքն իրեն ու երկիրը փակուղի մտցրած, իր փորած փոսում հայտնված իշխանությունը հուսահատ ջանքեր է գործադրում՝ ելք գտնելու։ Փորձում են առօրեականություն բեմադրել՝ մի օր մետրոյով ու ավտոբուսով է աշխատանքի գնում, մյուս օրը հեծանիվ է վարում, հետո մարզային դպրոցի բացման է մասնակցում, Մարտի 1-ի զոհերի հիշատակին է ծաղիկ դնում, Գյումրիի փողոցներով է շրջում։ Փորձում է պահպանել երկրի կառավարման ֆորմալ կողմը՝ մի տեղ մի քանի հարցի պատասխանել, մի տեղ ելույթ ունենալ՝ նախկին հիշողությամբ հոխորտալով ընդդիմադիրների հասցեին: Մեկ-մեկ արտերկիր է մեկնում, որ ցույց տա տարբեր ղեկավարների հետ հավասարը հավասարի նման մասնակցում է համաշխարհային անցուդարձին։ Բայց հուսահատության, անելանելիության, ասելիք ու անելիք չունեցողի խոր փակուղին ակնհայտ է ամեն ինչից՝ իր ստորագրությամբ հրապարակած հոդվածից, որտեղ թշնամուն աղերսում է համաձայնել իր առաջարկներին, գնալ՝ գալ, օգտվել իր բացած սահմաններից: Նկատելի է հին-մաշված լոզունգների կրկնությունից, երբ այլևս նոր բան հորինել չի ստացվում, որով կարելի կլինի համոզել ընտրողին նորից քվե տալ իրենց։ Նկատելի է անգամ ՔՊ-ական հավաքներին մասնակցողների քանակից ու որակից՝ երբ փորձում է ներգրավել ողջ կառավարությանը, ՔՊ վերնախավին, պատգամավորների, համայնքային պաշտոնյաների: Որ շարվեշարան կանգնեն ու, պատ կազմած, դիմավորեն իրեն՝ ձեռքը սեղմելով, ժպտալով, վիզները ծռելով: Թիմն էլ է հասկանում այս փակուղին և երբեմն-երբեմն սամուրայի կեցվածքով՝ հիմարություններ դուրս տալով հանրային թիրախ են դառնում, որ թեթևացնեն շեֆի «բեռը»: Այս հուսահատ ջանքերից, մղկտոց-աղերսներից, գոռգոռոց-սպառնալիքներից հասկանում ես, որ մարդը վանդակն ընկած գազանի նման ելք չի գտնում և արդեն չի կարողանում թաքցնել իր տագնապներն ու վախերը՝ «կարո՞ղ է Գյումրիում պարտվենք», «կարո՞ղ է Ադրբեջանը «էսկալացիայի կեղծ առիթ» է փնտրում»... Ուզում ես ասել՝ մարդ Աստծո, դու էլ ես մեղք, մենք էլ՝ փոխանցիր իշխանությունը, աղերսներով, վախերով, ցայտնոտով երկիր չեն կառավարում»: Աղբյուրը` Արմինե Օհանյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
168Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
231Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
275Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
218Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
176Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
299Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
329Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
402Երեկ, 15:22
