«Բրիտանիան ինչ-որ բան է ակնկալում Ադրբեջանից». Հակոբ Բադալյան
![]() 244 Երեքշաբթի, 11 մարտի, 2025 թ., 15:36 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը. «Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը Լոնդոնում հանդիպել է Մեծ Բրիտանիայի Պաշտպանության նախարարության պետական նախարար Վերնոն Կոկերին, իսկ հետո սոցցանցում շնորհակալություն հայտնել նրան՝ ջերմ ընդունելության համար: Հաջիևը Ադրբեջանում թերևս ավելին է, քան պաշտպանության և նույնիսկ արտաքին գործերի նախարարները: Ռազմա-քաղաքական իմաստով նա անմիջականորեն Ալիևի ներկայացուցիչն է, հետևաբար, երբ հանդիպումները տեղի են ունենում նրա մակարդակում, դա թերևս նշանակում է, որ դրանց բովանդակությունը Իլհամ Ալիևի համար ունի առանձնահատուկ նշանակություն: Թե ինչ բովանդակությամբ է Հաիջևը Լոնդոնում «ջերմ հյուրընկալվել» պաշտպանության նախարարությունում, մանրամասներ չեն նշվում: Նկատենք, որ այդ հանդիպումը տեղի է ունենում Ալիևի Անկարա այցից հետո: Բացառված չէ, որ Անկարայում Էրդողանը նրան է փոխանցել որոշակի բովանդակություն իր և Բրիտանիայի վարչապետ Սթարմերի հեռախոսազրույցից, որ տեղի ունեցավ փետրվարի 28-ին: Էրդողանից ստանալով այդ հաղորդագրությունները՝ Իլհամ Ալիևը գուցե որոշել է դրանք անմիջականորեն քննարկել կամ այսպես ասած ճշգրտել Լոնդոնի հետ: Բրիտանիան ինչ որ բան է ակնկալում Ադրբեջանից, դա ակնառու է վաղուց: Ես այդ մասին խոսում եմ դեռևս ադրբեջանական օդանավի աղետից հետո, կապված աղետի քննության և այն Ռուսաստանի դեմ միջազգային իրավական գործընթացի վերածելու ակնկալիքի հետ: Բայց, Լոնդոնի ակնկալիքներն ըստ ամենայնի չեն սահմանափակվում դրանով: Հարցն այն է, որ խնդիրը ուրիշ է՝ պարտադրել ԱՄՆ, Ռուսաստան, Չինաստան եռյակին՝ աշխարհակարգի շուրջ քննարկումներում հաշվի նստել Բրիտանիայի հետ այնպես, ինչպես հաշվի են նստում միմյանց հետ»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
278Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
295Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
303Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
205Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
266Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
245Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
232Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
281Երեկ, 09:52
