Ռուսաստանի «ստվերային» նավատորմի վրա ԱՄՆ-ի պատժամիջոցները կորցնում են ազդեցությունը. Bloomberg

Ռուսական նավթատար լցանավերի նավատորմը վերսկսում է գործունեությունը՝ չնայած ԱՄՆ-ի պատժամիջոցներին։ Սև ցուցակում ընդգրկված մի քանի նավեր ավելի քան մեկ տարվա ընթացքում առաջին անգամ նավթ են բեռնել՝ ինչը նպաստել է արտահանման աճին:
Այս մասին գրում է Bloomberg-ը։
Վերջին չորս շաբաթվա ընթացքում՝ մարտի 9-ի դրությամբ, ռուսական նավթի միջին օրական արտահանումն աճել է 300 հազար բարելով՝ ամենամեծ աճը 2023 թվականի հունվարից ի վեր։ Ընդհանուր մատակարարումները հասել են օրական 3,37 մլն բարելի, ինչն ամենաբարձրն է նոյեմբերից ի վեր:
Բայդենի վարչակազմը հունվարին ավելի կոշտ պատժամիջոցներ սահմանեց՝ սև ցուցակում ավելացնելով ևս 161 նավ։ Սա ի սկզբանե սահմանափակեց ռուսական նավթի հոսքը, սակայն ԱՄՆ քաղաքականության փոփոխությունը և Դոնալդ Թրամփի՝ հրադադարի ցանկությունը կարող են թուլացնել պատժամիջոցների ճնշումը:
Ըստ Bloomberg-ի՝ մարտի 9-ին ավարտվող շաբաթվա ընթացքում 32 լցանավ արտահանել է 24,39 միլիոն բարել ռուսական նավթ՝ մի փոքր պակաս նախորդ շաբաթվա 24,71 միլիոնից:
Բայդենի վարչակազմի կողմից պատժամիջոցների խստացումից հետո ոչ թե Հնդկաստանը, այլ Չինաստանն է դարձել է ռուսական նավթի հիմնական ներկրողը:
Հաղորդվում է, որ հունվարի 10-ից հետո Ռուսաստանից արկտիկական նավթով ոչ մի նավ չի հասել Հնդկաստան, թեև այդ երկրի նավահանգիստները ի սկզբանե նշված էին՝ որպես ուղղություններ: Այնուամենայնիվ, կային նշաններ, որ այդ մատակարարումները վերահղվել են Չինաստան:
Ուկրաինական անօդաչու թռչող սարքը մարտի 11-ի գիշերը հարձակվել է Դրուժբա նավթամուղի չափիչ կայանի վրա՝ պատճառ դառնալով Հունգարիա նավթի փոխադրման ժամանակավոր դադարեցման։
Միացյալ Նահանգները մերժել է Կանադայի առաջարկը՝ աշխատանքային խումբ ստեղծել, որը կուսումնասիրի ռուսական նավթատարների, այսպես կոչված, «ստվերային նավատորմը», քանի որ Թրամփի վարչակազմը վերագնահատում է իր դիրքերը բազմակողմ կառույցներում։
Ռուսական նավթի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների խստացումն ստիպել էր ընկերություններին այն վաճառել զգալի զեղչերով, ինչը զգալիորեն նվազեցրել էր դաշնային բյուջեի եկամուտները։

Թուրքիան կոշտ զգուշացում է հղել Ռուսաստանին ու Ուկրաինային
300Երեկ, 22:19
Ռուսաստանը վերսկսում է հացահատիկի արտահանումը Ազովի ծովից
196Երեկ, 20:49
«Եղած հնարավորությունները պետք չէ վտանգել»․ Գագիկ Ծառուկյան
157Երեկ, 11:12
Հունգարիան, Չեխիան և Սլովակիան չեն ցանկանում մասնակցել Ուկրաինային տրամադրվող նոր վարկի ֆինանսավորմանը
55626.10.2026, 23:31
«Հարկատուների գումարների տնօրինման վերաբերյալ հարցեր ունեմ»․ Մհեր Կարագոզյան
59624.10.2026, 01:06
«Եթե ԵԱՏՄ-ն կասեցնի ՀՀ անդամակցությունը, ներկրվող ապրանքները թանկանալու են 20 տոկոսով»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
61723.10.2026, 15:00
Ռուսական դիզելային վառելիքով բեռնված առաջին լցանավն ուղևորվել է դեպի Նյու Յորք
177123.10.2026, 12:48
«Բնական գազի գնի՝ 69%-ով բարձրացումը չի հանգեցնի էլեկտրաէներգիայի սակագնի նույնքան աճի»․ Հրայր Կամենդատյան
69422.10.2026, 02:06