Կառավարությունը 101․5 մլն դրամ հատկացրեց ԿԸՀ-ին Գյումրու և Փարաքարի ընտրությունների անցկացման համար

Այսօր կառավարության նիստում հաստատվեց որոշում, համաձայն որի պահուստային ֆոնդից գումար հատկացվեց Գյումրու և Փարաքարի ավագանու արտահերթ ընտրությունների ծախսերի համարԼ Որոշման մեջ մասնավորապես ասված է․ «ՀՀ կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 12-ի №1951-Ն և 2025 թվականի հունվարի 16-ի №34-Ն որոշումներով ՀՀ Շիրակի մարզի Գյումրի և ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար համայնքներում նշանակվել են ավագանիների արտահերթ ընտրություններ։
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից 2025 թվականի հունվարի 20-ի №1-Ա և 2025 թվականի փետրվարի 20-ի № 2-Ա որոշումներով ընտրությունների օր է սահմանվել 2025 թվականի մարտի 30-ը։
Վերոնշյալ ընտրությունների նախապատրաստման և անցկացման աշխատանքների ֆինանսավորման, այդ թվում ԿԸՀ-ի ծախսերի համար՝ 101.571.362,0 դր. (աշխատավարձ, տրանսպորտի ծառայության վճարներ, կապի ծառայության վճարներ, գրասենյակային, հրատարակչական, գործուղման, համակարգչային և կազմտեխնիկայի սպասարկման ծախսեր, քվեախցերի պատրաստում, կնիքների պատրաստում, թղթյա պակետների պատրաստում, քվեաթերթիկների համար ծրարների ձեռք բերում, քվեաթերթիկների տպագրում, ինքնասոսնձվող դրոշմանիշ, կտրոնների տպագրություն, ԸԸՀ, ՏԸՀ անդամների, ԶԼՄ ներկայացուցիչների, սարքերի օպերատորների ուսուցում, տեղաշարժման (հենաշարժական) դժվարություններ ունեցող ընտրողների համար մատչելի ՏԸՀ-ի ապահովում), թվով 2 ԸԸՀ-երի համար 9.872.308,0 դր. (աշխատավարձ, կապի ծառայություններ, գրասենյակային նյութեր և հագուստ, տրանսպորտային նյութեր) թվով 99 ՏԸՀ-ի ծախսերի համար 88.671.330,0 դր (աշխատավարձ, կապի ծառայություններ, գրասենյակային նյութեր և հագուստ, տրանսպորտային նյութեր)։
Նախագծով առաջարկվում է ՀՀ 2025 թվականի պետական բյուջեում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 1096 «Ընտրական գործընթացների համակարգում,կանոնակարգում և տեղեկատվության տրամադրում 11003 «Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների կազմակերպում)» միջոցառման համար ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել 200115.0 հազ դրամ՝ ՀՀ Շիրակի մարզի Գյումրի և ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար համայնքներում ս.թ․մարտի 30-ին կայանալիք ավագանիների ընտրությունների նախապատրաստման և անցկացման նպատակով»:

«Որոշել ենք թաղման նպաստ տրամադրել միայն սոցիալապես անապահովներին»․ Նիկոլ Փաշինյան
122:54
«Եթե մարդուն հայրենազրկել են, ո՞վ է պաշտպանելու նրա՝ հայրենիքում ապրելու իրավունքը»․ Մհեր կարագոզյան
3822:36
«Մեր Եկեղեցին բռնազավթված է․ այդ խնդիրը պետք է լուծենք՝ նաև օրենքում կատարելով փոփոխություններ»․ Նիկոլ Փաշինյան
4422:12
«Արևմուտք - ՌԴ հարաբերությունների լարվածության պատճառով ՀՀ-ն կարող է իր իսկ նախաձեռնած ծրագրից դուրս մնալ»․ Նիկոլ Փաշինյան
6121:30
«Քանի դեռ Հայաստանում խաղաղության միջավայր է, Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները չեն կարող նույնը լինել»․ Նիկոլ Փաշինյան
6121:18
«Եթե խնդիր ենք դնելու, որ Ադրբեջանին ապացուցենք, թե Գանձասարը հայկական է, դա անիմաստ և անիրագործելի է»․ Նիկոլ Փաշինյան
6821:06
«Եթե մենք ամեն ինչին արձագանքենք այնպես, ինչպես սովորաբար միշտ արձագանքել ենք, կհայտնվենք պшտերազմի հորձանուտում»․ Նիկոլ Փաշինյան
7620:42
Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ Բուն TV-ին (տեսանյութ)
7120:18