«Ասում են, որ մեր խոսքերը խուլիգանության դրսևորում են, ինչը աբսուրդ է»․ Վազգեն Սաղաթելյան
![]() 224 Հինգշաբթի, 13 մարտի, 2025 թ., 18:48 «Առաջին մի քանի ամիսներին վկաների ներգրավմամբ՝ հանրային մեղադրողները փորձում էին տպավորություն ստեղծել, որ մենք հանրային անդորր ենք խախտել և տագնապ ենք առաջացրել, ինչի համար մեզ պետք է 2-5 տարով ազատազրկեն»,- դատական նիստից հետո ճեպազրույցում նշեց «Իմնեմնիմի» հաղորդաշարի համահեղինակ և հաղորդավար Վազգեն Սաղաթելյանը։ «Երբ վկաներն այլ մեկնաբանություններ են տվեցին, հիմա արդեն իրենց տակտիկան այլ է։ Հիմա ասում են, որ այդ խոսքերը հանդիսանում են խուլիգանության դրսևորում, ինչը աբսուրդ է։ Մենք խուլիգանության միտում չենք ունեցել․․․ Այս ողջ պրոցեսն ուղղակի զավեշտ է։ Վերդիկտին պետք է սպասենք ևս մեկ ամիս»,- հավելեց Սաղաթելյանը։ Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը «տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով, նշված հաղորդման ընթացքում հանդիսանալով տվյալ հաղորդման վարողներ, գիտակցելով բազմահազարանոց լսարանի առկայությունը, ուղղակի դիտավորությամբ կատարել են խուլիգանություն, այն է՝ հասարակության նկատմամբ անհարգալից և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք դրսևորելով, հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ են հնչեցրել ՀՀ կառավարության անդամների և իշխանության ներկայացուցիչների հասցեին»: |

Միքայել Սրբազանին հիվանդանոց տեղափոխելու հարցը կլուծվի դատական նիստից հետո
9012:12
«Նեղվո՞ւմ եք, որ մեր սրբազանները տղա են, որձ են»․ Լևոն Հարությունյան (տեսանյութ)
10012:00
«9%-անոց Ավինյանի հերթական սուտը»․ Գևորգ Ստեփանյան
15210:54
«Տղամարդուն, որն ամեն առավոտ սրտիկ է անում, պետք է արհամարհել»․ Լևոն Հարությունյան (տեսանյութ)
21910:24
«Մարդիկ ինձ գրում են, ասում են՝ շատ-շատերը չարամտորեն խուսափում են վճարելուց». Տիգրան Ավինյան
18810:12
«Իրականում շատ վախենալու պատկեր էր». Տիգրան Ավինյան (տեսանյութ)
16309:54
«Վարորդի նկատմամբ կիրառվել է կարգապահական պատասխանատվություն». Բեգլար Կիրակոսյան (տեսանյութ)
17509:48
Ուղիղ միացում՝ Երևանի քաղաքապետարանից (տեսանյութ)
10509:36
