«Հայաստանը փրկելու ժամանակը քիչ է». Վարուժան Գեղամյան
![]() 281 Հինգշաբթի, 13 մարտի, 2025 թ., 21:42 Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է «Առաջիկա շաբաթներին ու ամիսներին իշխանության քարոզիչներից և նույնիսկ ամեն թեյնիկից մենք լսելու ենք «խաղաղության պայմանագրի» մասին։ Այդ տեղեկատվական գործողության մեկնարկը տրվեց այսօր։ Ադրբեջանը չի կնքելու պայմանագիր դեռ շատ երկար ժամանակ, քանի որ «պայմանագիր» բառը պարունակող թուղթ մեզ նվիրելու դիմաց ունի պահանջների դեռ շատ մեծ ցանկ, որոնք ստանում է՝ երևակայական խաղաղության խոստման դիմաց։ Դա կարող է տևել տարիներ ու երբեք էլ չստորագրվել (եթե Հայաստանում ընտրություններում իշխող վարչախմբին աջակացելու կարիք չլինի)։ Իր էության մեջ պայմանագրում որևէ հայամետ, Հայաստանի շահերից բխող կետ չկա։ *Ադրբեջանը պատրաստվում է նոր պատերազմի։ Դա ակնհայտ է, եթե հետևեք Ադրբեջանի նախապատրաստական աշխատանքներին՝ գրեթե ամենօրյա ռեժիմով նոր զինամթերքի գնումից մինչև ներքին հանրության շրջանում համապատասխան տեղեկատվական աշխատանք։ Չկա ոչ մի նպատակ՝ չպատերազմելու։ Չեմ բացառում, որ «խաղաղության համաձայնագիրը պատրաստ է»-ն ևս այդ պատերազմի նախապատրաստությունն է։ *Սուտ պայմանագրի ստորագրումն իրավական նոր հետևանքներ է առաջացնելու մեզ բոլորիս համար, որի համեմատ այսօր Բաքվում դատվող մեր գերիների տանջանքները միայն նախերգանք են լինելու։ Այսպիսով, Հայաստանը փրկելու ժամանակը քիչ է, բայց կա։ Լուծումը՝ նոր, ազգային իշխանության ձևավորում՝ առանց կապիտուլյանտների։ Այլ լուծում չկա»։ Աղբյուրը` Վարուժան Գեղամյան |

«Այսինքն, եթե նորածնի մայրը հանցանք է անում, անմե՞ղ է դառնում». Դանիել Իոաննիսյան
1710:54
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
3810:48
Ոստիկանական մեծաթիվ զորքեր՝ Հակակոռուպցիոն դատարանի մոտ (տեսանյութ)
8410:36
«Իշխանության ապօրինի գործողությունները, կարմիր գծեր չունենալն այլևս զարմանք չեն առաջացնում»․ Տիգրան Աբրահամյան
7910:18
«Կիլոմետրանոց խցանում՝ «պարզ» վթարի հետևանքով»․ Արթուր Խաչատրյան
11809:42
«Որքան հոգեկան տառապանք ու ֆիզիկական հոգս պատճառվեց նրան ու ընտանիքին»․ Հակոբ Բադալյան
12109:24
Ալիևը մտադիր է շահագործել Արցախի բոլոր հանքերը. «Ժողովուրդ»
16208:54
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
14208:30
