Երեքշաբթի, 14 հուլիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +21 °C

«Բոլորը պիտի հասկանային, որ հաջորդն իրենց հերթն է լինելու». Մանուել Մանուկյան

«Բոլորը պիտի հասկանային, որ հաջորդն իրենց հերթն է լինելու». Մանուել Մանուկյան
71
Երեկ, 21:54

Ակտիվիստ Մանուել Մանուկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայաստանի նորագույն պատմության մեջ, որպես պետականամետ մարդ և Հայաստանի դեմքն ու տնտեսությունը վերականգնած առաջնորդ, Ռոբերտ Քոչարյանն է եղել։ Մարդ, որի օրոք շատերն են հաջողությունների հասել ու առաջ գնացել։ Մարդ, որից ազդվել են հզոր երկրների առաջնորդներ, և մարդ, որը բարձր է պահել տեսակի, արժանապատվության և տղամարդու, կնոջ արժեքները։
Երբ թույլ տրվեց հարվածներ հասցնել այդ անհատին, բոլորը պիտի հասկանային, որ հաջորդը իրենց հերթն է լինելու։ Այսօր էլ եմ ասում՝ եթե մեր տեսակի առաջնորդի թիկունքը չենք պահում, ապա նրա վրա հարձակումներից հետո հերթը հասնելու է բոլորին։
Այստեղ անձ պաշտպանելու հարց չէ։ Շատերն ասում են՝ «Քոչարյանին եք պաշտպանում»։ Ես, հակառակը, կասեի՝ Քոչարյանն է մեզ պաշտպանել և շարունակում է պաշտպանել։ Քանի դեռ չենք գիտակցել ամեն մեկիս տեղն ու չափը, չենք արժևորել մեր անցած ճանապարհը, մեր ուժն ու դիրքը, չենք հասկացել, թե ով է իրականում պահել ու պահում մեր պետական շահը, մենք շարունակելու ենք հանդիպել նորանոր դժվարությունների։
Հ.Գ. Անկախ ամեն ինչից, Քոչարյաններն այսօր անշահախնդիր կանգնում են ցանկացած անկեղծ ընդդիմադիր ուժի և անհատի կողքին՝ հաշվի չառնելով նեղ անձնական հարցերը, առաջնային համարելով հայրենիքն ու պետությունը։ Սա վստահ կարող եմ ասել, որովհետև շատ դեպքերում նրանք, հանուն միասնության և հայրենիքի, աչք են փակում շատ բաների վրա՝ հասկանալով, որ դրանք կարող են ավելի պառակտել մեր ազգին, իսկ դա հենց թշնամու նպատակն է։
Հենց դրա պատճառով էլ հաճախ քննադատության են արժանանում նույնիսկ իրենց ամենահավատարիմ աջակիցների կողմից։ Շատերն ասում են՝ «երբ դուք դժվարության մեջ էիք, այդ մարդիկ ձեզ ոչ միայն չօգնեցին, այլև հարվածեցին»։ Բայց անկեղծորեն կարծում եմ, որ Քոչարյանների նման մարդիկ շատ ավելի մեծահոգի և գլոբալ մտածող են։ Նրանց ամենամեծ նպատակը հայրենիքն ու պետությունը փրկելն է այն ուժերից, որոնք գործում են Հայաստանի շահերի դեմ։
Մնում է, որ բոլորս մեր բաժին պատասխանատվությունը վերցնենք, որովհետև դիմացը մեծ մարտահրավերներ են, և ոչ մի քաղաքական ուժ միայնակ չի կարող հաղթահարել դրանք։ Սա համայն հայության պայքարի հարց է»։