«Այս գահավիժումը Նիկոլ Փաշինյանի գործունեության արդյունքն է»․ Արմինե Օհանյան
![]() 312 Շաբաթ, 15 մարտի, 2025 թ., 00:42 «Հրապարակ» օրաթերթի խմբագիր Արմինե Օհանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Աշխարհում բուռն փոփոխություններ են ընթանում, թեժ կետերում մարդիկ շունչը պահած սպասում են, տեսնեն, թե իրենց իշխանություններն ինչ լուծումներ են տալու, ինչ համաձայնություններ են կայացնելու, որ վերջնական խաղաղություն ու կայունություն հաստատվի, իսկ մեր փոքրիկ հայրենիքը մնացել է այս «անհայրենիքների» հույսին, որոնք օրը մի դավաճանական թեզ են ասպարեզ բերում, օրը մի անընդունելի համաձայնության գնում՝ թշնամու դուդուկի տակ պորտապար պարելով: Իր անհեթեթ «իրական Հայաստանի գաղափարախոսությունը» հանրության հետ քննարկելու տեսարաններ բեմականացնող ՀՀ վարչապետը չի պատրաստվում «Խաղաղության պայմանագիր» կոչվածը քննարկել հանրության հետ կամ գոնե՝ հանրությանը հստակ տեղեկացնել, թե ինչ կետերի շուրջ են համաձայնության եկել Ալիևի հետ՝ գրավոր և բանավոր ընթացակարգով: Իսկ վերջին 4-5 տարվա իրադարձություններին հետևած մարդիկ տեսնում են, թե ինչպես է Ադրբեջանի ախորժակն օրեցօր բացվում, թե ինչ պահանջներ էր նա մեզ ներկայացնում 2020-2021 թվերին և ինչ է ներկայացնում՝ այսօր: Այն գահավիժումը, որն արձանագրել է Հայաստանը՝ 20-ի պատերազմից հետո, հարյուրապատիկ ավելին է, քան 44-օրյայից հետո եղածը: 2020-ի նոյեմբերի 9-ին կայացված որոշումը, թե զորքերը կանգնում են այնտեղ, որտեղ եղել են հրադադարի պահին, Արցախը Լաչինով կապվում է Հայաստանին, գերիներին վերադարձնում ենք, արդեն երազ է թվում: Ադրբեջանը 5 տարի շարունակ Հայաստանից կտորներ պոկում, նվաճել է ողջ Արցախը, հասել է նրան, որ Հայաստանի ղեկավարը համաձայնել է Մինսկի խումբը փակելուն, միջազգային հայցերից հրաժարվելուն, Սահմանադրության փոփոխությանը և պատրաստ է ճանապարհ-միջանցք տրամադրել Ադրբեջանին, մյուս՝ չգրված պայմանավորվածությունների մասին էլ կիմանանք փուլ առ փուլ՝ առաջիկայում: Եվ մեր լկտիացած հարևանը ոչ միայն հայ մարդկանց է խոշտանգում իր բանտում ու դատարանում, այլև արդեն պահանջում է, որ Արցախի համար կռված մյուս հերոսներին էլ հանձնենք իրեն: Այս գահավիժումը Նիկոլ Փաշինյանի գործունեության արդյունքն է, որին իրենց մասնակցությունն են բերել 2018-ից իր կողքին բոլոր կանգնածները և իրենց մի կտոր հացը հայրենիքից բարձր դասող ու լռողները»: Աղբյուրը` Արմինե Օհանյան |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
3603:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
170Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
234Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
280Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
220Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
177Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
300Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
333Երեկ, 16:09
