«Ոչ կառուցողական հայտարարություններով տորպեդահարում ենք բանակցային գործընթացը»․ Արարատ Միրզոյանը՝ Հաջիևի պահանջի մասին
![]() 311 Ուրբաթ, 14 մարտի, 2025 թ., 18:24 «Սա, իսկապես, այն դեպքերից է, որ ոչ այնքան կառուցողական հայտարարություններով ուղղակի տորպեդահարում ենք բանակցային գործընթացը, խաղաղ կարգավորումը և հարաբերությունների հաստատումը»,- Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում նշել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի խորհրդական Հաջիևի՝ երեկվա հայտարարություններին, թե իբրև Հայաստանը «օկուպացված տարածքների» համար պիտի փոխհատուցում վճարի: Միրզոյանը նշել է, որ փորձում է մեղմ արտահայտվել ադրբեջանական կողմի այդ հռետորաբանության վերաբերյալ և ընդգծել․ «Միանշանակ ոչ միայն չեմ կիսում, այլև եթե պետք լինի, ես կարող եմ տասնյակ կետեր ասել, որտեղ իրենց կողմից ոտնահարվել են թե՛ մարդու իրավունքները, թե՛ նյութական վնասը․․․ Այն պահին, երբ ուժի մեջ կմտնի խաղաղության պայմանագիրը, կողմերը միջազգային ատյաններից հետ կքաշեն միմյանց նկատմամբ ունեցած հայցերը և միևնույն ժամանակ երկու կողմն էլ պարտավորություն կստանձնի ապագայում ևս հանդես չգալ իրար նկատմամբ հայցերով այն խնդիրների շուրջ, որոնք գոյություն են ունեցել կողմերի միջև մինչև խաղաղության պայմանագրի ստորագրումը։ Այսինքն՝ բոլոր այն վեճերը, որոնք մենք հիմա ունենք, ենթադրվում է, որ բոլոր այդ վեճերով կողմերը պետք է գնան հաշտության»,- հավելել է Միրզոյանը։ |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
11403:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
183Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
244Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
296Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
228Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
182Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
314Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
354Երեկ, 16:09
