Շաբաթ, 15 մարտի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

«Մենք պատրաստ ենք բացել որոշ փակագծեր»․ ԴՕԿ

«Մենք պատրաստ ենք բացել որոշ փակագծեր»․ ԴՕԿ
96
Երեկ, 20:24

ԴՕԿ կուսակցության լրատվականը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Մենք պատրաստ ենք բացել որոշ փակագծեր՝ կապված այն մարդկանց հետ, որոնց ժողովուրդը անվստահություն է հայտնել և ենթադրել է, որ մենք ինչ-որ բան թաքցրել ենք:
Փետրվարի 21-ի առավոտյան տեղեկացանք, որ Վարդան Ղուկասյանը առողջական խնդիրների պատճառով տեղափոխվել է հիվանդանոց: Ինչպես կհիշեք, մենք հայտարարեցինք, որ տեղյակ ենք մամուլում տարածվող լուրերից և խոստացանք անհրաժեշտության դեպքում հանդես գալ հայտարարությամբ:
Քանի որ մեզ որոշակի ժամանակ էր հարկավոր՝ լուրի իսկությունը ստուգելու համար, կապ հաստատեցինք ԱՄՆ-ում գտնվող այն անձանց հետ, ովքեր Վարդան Ղուկասյանի մտերիմներն են: Նրանք հաստատեցին նորությունը՝ տեղեկացնելով, որ նրա վիճակը կայուն է: Երբ հարցրինք, թե կարելի՞ է զրուցել Վարդան Ղուկասյանի հետ, մեզ հստակ պատասխանեցին, որ նա գտնվում է բժիշկների հսկողության տակ, հեռախոս չունի, քանի որ նրան հանգիստ է անհրաժեշտ:
Այնուհետև մամուլում լուրեր տարածվեցին, թե իբր Վարդան Ղուկասյանը ծեծի է ենթարկվել: Մենք կրկին կապ հաստատեցինք՝ ճշտելու այս տեղեկության իսկությունը, և մեզ վստահեցրին, որ այս օրերին շրջանառվող բոլոր նման լուրերը սուտ են: Դրանից հետո մենք հրապարակայնորեն հերքեցինք այդ տեղեկությունը:
Հիշեցնենք նաև, որ այն անձը, որի էջը կոտրել էին, և ում անունից տարածվել էր հայտարարություն, հետագայում պաշտոնապես հերքեց այդ լուրը:
Դրանից հետո սկսեցին տարածվել նոր լուրեր՝ Վարդան Ղուկասյանի մահվան, նրան գողանալու և ամենավերջում՝ նրա ձերբակալության մասին: Մենք կրկին հերքեցինք այդ տեղեկությունները:
Փետրվարի 25-ի գիշերը, երբ մարդիկ սկսեցին հայտարարություններ անել ԱՄՆ դեսպանատուն գնալու վերաբերյալ, մենք կրկին կապ հաստատեցինք Վարդան Ղուկասյանի շրջապատի հետ: Այս անգամ մենք պահանջեցինք անձամբ լսել նրա ձայնը կամ, գոնե, որևէ լուսանկար ստանալ, թեկուզ չհրապարակելու պայմանով: Սակայն նրանք մերժեցին՝ ասելով. «Այդ մարդուն հանգիստ թողեք, նա առողջական խնդիրներ ունի, և վերջ»:
Մենք առանց վարանելու հայտարարեցինք, որ մարդիկ հավաքվեն ԱՄՆ դեսպանատան մոտ, և Անուշ Խուդավերդյանը ուղևորվեց այնտեղ:
Նայև այդ օրը հայտարարեցինք, որ 6 օր շարունակ չենք ունեցել տեղեկություն։
Դրանից հետո մեզ հետ կապ հաստատեցին և տեղեկացրին իրականությունը, սակայն այդ պահի դրությամբ՝ ողջ մեղադրանքը կենտրոնացել էր կուսակցության լրատվական ծառայության և անձամբ Անուշ Խուդավերդյանի վրա:
Հավելենք, որ փետրվարի 21-ի երեկոյան Անուշ Խուդավերդյանը հայտնել էր, որ զրուցել է Վարդան Ղուկասյանի հետ, և նա իրեն լավ է զգում: Սակայն իրականում նրան վստահեցրել էին, որ Վարդան Ղուկասյանը կայուն վիճակում է, և հենց այդ տեղեկատվությունն էլ փոխանցել էր Անուշ Խուդավերդյանը:
Կրկնում ենք և կոչ ենք անում՝ խնդրում ենք որևէ վիրավորանք չգրել այդ մարդկանց հասցեին, քանի որ նրանք ունեցել են իրենց պատճառները: Վարդան Ղուկասյանն է միակ անձը, ով իրավունք ունի քննադատելու նրանց:
Դրանից հետո սկսվեց ժողովրդի անվստահությունը մեր նկատմամբ, որը, մի կողմից, կարելի է ասել՝ արդարացի էր, բայց մենք չէինք ցանկանում բարձրաձայնել այդ հարվածը՝ վերձնելով մեզ վրա: Այն վիրավորանքները, սպառնալիքները և քննադատությունները, որոնք հնչեցին մեր հասցեին, մենք լուռ հետևեցինք:
Մեզ հաջողվեց վերջապես կապ հաստատել Վարդան Ղուկասյանի հետ, և մենք նրան կարճ ներկայացրինք իրավիճակը, բայց ոչ ամբողջությամբ, որպեսզի չշեղենք նրան իր դեմ հարուցված քրեական գործից: Վարդան Ղուկասյանը մեզ ասաց, որ հայտարարենք, որ նա պատրաստ է գալ մի եթերում և պատասխանել բոլոր հարցերին:
Իսկ ինչ վերաբերվում է Անուշ խուդավերդյանի լռելուն, ապա դա հենց Վարդան Ղուկասյանի հրահանգն է եղել, որ չխոսի, քանի որ դեռ շատ պարզաբանումներ պետք է տան շատ ու շատ մարդիկ։
Սակայն ժողովրդի՝ մեր հանդեպ անվստահությունը օր օրի աճում էր: Այդ ժամանակ բլոգերները սկսեցին քննադատել մեզ: Իհարկե, պետք է անկեղծորեն նշենք, որ քննադատությունները իրենց տեսանկյունից արդարացի էին, բայց մեր տեսանկյունից՝ ոչ:
Մենք հիմա ոչ ոքի չենք մեղադրում այս ամենի համար՝ թե ովքեր են մեզ քննադատել, թե ովքեր են մեզ անվստահություն հայտնել: Այդ իսկ պատճառով մենք որոշեցինք հայտնել որոշ մանրամասներ, թե ինչ է եղել իրականում: Մնացած մանրամասները պետք է թողնենք Վարդան Ղուկասյանին:
Բայց հավատացեք, որ այն բացատրությունները, որոնք դարձել են քննադատությունների պատճառ, մենք բոլոր պատասխանները ունենք և պատրաստ ենք դրանք ներկայացնելու ձեզ հետագայում:
Մինչ այժմ մենք մշտական կապի մեջ ենք Վարդան Ղուկասյանի հետ, և անհրաժեշտության դեպքում՝ մենք կտեղեկացնենք նրա ուղերձները»: