«Արտաքին գործոց նախարարի էսօրվա պահվածքից անհանգստությունը չռռում էր»․ Սևակ Հակոբյան
![]() 380 Ուրբաթ, 14 մարտի, 2025 թ., 20:54 Լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանի գրառումը՝ կից տեսանյութով․ «Արտաքին գործոց նախարարի էսօրվա պահվածքից անհանգստությունը չռռում էր․ եթե նա ՔՊ-ական չլիներ, անարգանքի սյունին երևի գամեր իշխանությանը։ Ասում է՝ թերահավատություն ունենք, վստահության պակաս ունենք, Ադրբեջանը կառուցողական չէ, հավելյալ պահանջ են բերում, չենք տեսնում, որ ուզում են խաղաղություն կառուցել․ էս սաղ ասում է Արարատ Միրզոյանը ու հավելում՝ բա ի՞նչ անենք։ ԱԳՆ-ն հայտարարում է խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններն ավարտելու մասին, մի քանի ժամ անց Նիկոլի հարցազրույցն է հրապարակվում, որ Ադրբեջանը ամեն օր խոսում է կոնֆլիկտի բառապաշարով, ուժի սպառնալիքով։ Ասում են՝ ավարտել ենք բանակցությունները, ու Փաշինյանը դրանից հետո ասում է՝ Ադրբեջանը Հայաստանի 60-70 տոկոսն անվանում է Արևմտյան Ադրբեջան։ Ասում են՝ պատրաստ է պայմանագիրը, հետո Նիկոլը ասում է, որ Ադրբեջանը միջանցք է ուզում։ Ի վերջո, Ալիևը հայտարարում է՝ «Վստահության մակարդակը Հայաստանի նկատմամբ մոտ է զրոյի։ Դրա համար էլ նրանց ասած ոչ մի խոսքին չենք վստահում։ Որովհետև սրանք այն մարդիկ չեն, որոնց կարող ենք վստահել»։ Սա չքացնում է ձեր պայմանագիրը։ Դուրս եկավ, այդ պայմանագիր կոչվածի ստորագրելու օրվա ու ժամի մասին միայն Հայաստանի իշխանությունը խոսեց, նրանք իսկի չեն էլ մտածել, որ դա երբևէ ստորագրելու են։ Աղբյուրը` Սևակ Հակոբյան |

«ԱՄՆ-ն սկսել է ուժերի դուրսբերումը Սիրիայի Քասրակ բազայից»․ #SyriaTV
9512:12
«Պուտինն արդեն սկսել է Երրորդ համաշխարհային պատերազմը»․ Զելենսկի (տեսանյութ)
13111:31
Մեքսիկայի նախագահը՝ երկրում ստեղծված իրավիճակի մասին
18810:30
«Կուզեի՞ք Արցախն էլ պատահմամբ գյուղ ասեին, բայց հայկական լիներ». Արամ Գևորգյան
11509:42
«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
11309:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
404Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
391Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
377Երեկ, 15:52
