«Գործող վարչախումբն Ալիևի հետ եկել է համաձայնության՝ սահմանազատման գործընթացը տարաժամկետել մինչև ընտրությունները»․ Միհրան Պողոսյան
![]() 331 Ուրբաթ, 14 մարտի, 2025 թ., 22:42 «Սահմանազատման գործընթացը կանգնեցված է․ դա փաստ է։ Եվ դա այն ուժերի շնորհիվ է, որոնք կարողացան ոտքի հանել ժողովրդին, և գործող վարչախումբը տեսավ, որ կարող է իր աթոռը կորցնել»,- այս մասին «Մեդիահաբ»-ի եթերում նշել է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ԴԱՀԿ ծառայության նախկին ղեկավար Միհրան Պողոսյանը, որ վեց տարուց ավելի է՝ Մոսկվայում է և 1 տարի առաջ նոր կուսակցություն է հիմնել: «Գործող վարչախումբը կարողացավ Ալիևի հետ գալ համաձայնության՝ սահմանազատման գործընթացը տարաժամկետել մինչև հերթական ընտրությունները։ Եվ եթե գործող վարչախումը հերթական ընտրություններում, Աստված մի արասցե, հաղթի, հանձնելու է ամեն ինչ, ինչ Ալիևը պահանջի։ Իսկ Ալիևը խոսում է 300 հազար ադրբեջանցիների՝ ՀՀ տարածքում բնակվելու մասին, պահանջում է միջանցք տալ, Սահմանադրության փոփոխություն, Ցեղասպանության ընդունման պահանջից հրաժարվել, միջազգային ատյաններում դատական բոլոր հայցերից հրաժարվել և մոռանալ պատմությունը, Արցախը մոռանալ։ Մենք պետք է հասկանանք՝ Ալիևի խնդիրը ընդհանրապես հայկական գենի վերացումն է»,- ասել է Պողոսյանը։ |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
7903:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
173Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
236Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
283Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
221Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
178Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
301Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
341Երեկ, 16:09
