«Հասարակությունը բաժանվում է «որսորդական թայֆաների», զբաղվում «գործակալ-որս» փնտրելով». Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայաստանում առաջադիմության համար մրցակցության առաջընթացը հասել է այն կետին, որտեղ սուր և անգամ կատաղի պայքար է ամենուր Էրդողանի, և ամենուր Պուտինի հետք ու մատ փնտրողների միջև:
Դա է Հայաստանի արդիականացման գործում Արևմուտքի ներդրած ջանքերի ամենաակնառու «արդյունքը», դժբախտաբար:
Մինչդեռ, ներդրումներ քիչ չեն եղել, և բավականին կարևոր ու հնչեղ են եղել հայտարարված խորագրերը, որոնց ներքո բաց են թողնվել դրանք:
Բայց ժամանակի, աշխատանքային պրոցեսի ընթացքում միշտ պարզվել է, որ ովքեր այդ խորագրերը լուրջ են ընդունել, ընդունել են «սրտին մոտ», կարճ ժամանակ անց կամաց-կամաց մաղվել են, դարձել են այդ խորագրերը համակարգողների համար ոչ միայն անհետաքրքիր, այլև նույնիսկ անցանկալի անձ:
Որովհետև խորագրերը եղել են ընդամենը երեսպաշտության միջոց, այլ ոչ թե նպատակային թիրախ: Նպատակային թիրախ լինելու դեպքում դրանք իսկապես կնպաստեին Հայաստանում մտքի ուժի ծավալմանը: Իսկ դա Հայաստանի սուբյեկտության ճանապարհն է: Ոչ թե սուբյեկտության և ինքնիշխանության մասին կենացների ու բարձրագոչ ճամարտակությունների, այլ իրապես սուբյեկտության ու ինքնիշխանության հանգիստ, հանդարտ, բայց անվրեպ ճանապարհը:
Մինչդեռ, անհրաժեշտությունը եղել է լրիվ հակառակը՝ ծավալել մի ուժ, որը կմերժի մտքերը և իրականության չափման միավոր կդարձնի անձերին: Որովհետև իրապես սուբյեկտ Հայաստանը այն Հայաստանը չէ, որ գրողի ծոցն է ուղարկում, օրինակ, Ռուսաստանին և այդ խնդիրը լուծելու համար գտնում ավելի «մեծահոգի» խնամակալի:
Իրապես սուբյեկտ Հայաստանն այն է, որը ոչ մեկին չի ուղարկում գրողի ծոցը, որովհետև ի վիճակի է լինում աշխատել բոլորի հետ, ըստ իր կարիքների, ըստ հնարավորությունների, ըստ շահերի համադրության, ըստ աշխարհագրության, և այլն, և այլն: Իսկ դրա համար պետք է, որ Հայաստանում լինի մրցակցություն՝ ոչ թե մտքերի, այլ «գործակալներ» փնտրելու ու գտնելու շուրջ:
Եվ այդպես հասարակությունը բաժանվում է ոչ թե մտքեր գեներացնող խմբերի, այլ, բաժանվում է, ներեցեք, «որսորդական թայֆաների» և զբաղվում «գործակալ-որս» փնտրելով:
Այդպես են դառնում աշխարհաքաղաքական «որս»»:

«Շարունակեք նամակներ գրել Ֆրանսիայի «թագավորին»»․ Բորիս Մուրազի (տեսանյութ)
110:24
Փարիզը մտադիր է համագործակցել Վաշինգթոնի հետ՝ Հորմուզի նեղուցում նավագնացությունը վերականգնելու համար
4510:12
«Արցախցիների հիասթափությունը նրանից է, որ արել են անհնարինը, սակայն թիկունքը դատարկ էր»․ Տիգրան Աբրահամյան
4809:54
«Մերձավոր Արևելքի հակամարտությունները Թուրքիայից և ԱՄՆ-ից պահանջում են սերտ երկխոսություն». Էրդողան (տեսանյութ)
7409:30
«Հայաստանի քաղաքացիները պետք է գնահատեն եվրոինտեգրման վտանգները»․ ՌԴ ԱԳՆ
7809:24
Ռոբերտ Քոչարյանի համակիրը ՔՊ-ի թեկնածուն է. «Ժողովուրդ»
7009:06
Կոպիրկինը հրաժեշտ կտա՞ Հայաստանին․ ՌԴ-ում նրանից դժգոհ են. «Հրապարակ»
5209:00
Այսօր կորոշեն Հայկ Սարգսյանի ճակատագիրը. «Ժողովուրդ»
5608:54