Երկուշաբթի, 17 մարտի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

««Ազատություն ռադիոն» նպաստել ա, որ դավաճան իշխանությունն ամրանա». Հովհաննես Իշխանյան

««Ազատություն ռադիոն» նպաստել ա, որ դավաճան իշխանությունն ամրանա». Հովհաննես Իշխանյան
108
Այսօր, 01:12

Հասարակական գործիչ, հրապարակախոս, ռեժիսոր Հովհաննես Իշխանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ազատություն ռադիոյի փակվելն ու հայ լրագրությունը․
Վերջերս Մարտունու քաղաքապետ Ազնավուր Սաղյանի ձայնագրված վերջին խոսքն էր պետք նորից։ Աշխատելիս ֆիքսում եմ, որ էս խոսքը ունենք «Ազատություն ռադիո»-ի շնորհիվ, որովհետև «Ազատության» լրագրողն էր ֆայմել զանգել Ազնավուրին ու ձայնագրել։
Կամ, կհիշե՞ք, երբ Հենրիխ Մխիթարյանը հավաքականի հեռանալու մասին ասեց․ «Պահը կգա, օրը կգա, և բոլորն էլ կիմանան ճիշտը», ու մեծ թեմա դարձավ։
Կրկին «Ազատության» լրագրողի շնորհիվ էր, որը Իտալիայում գտել էր ձևն ու հնարավորությունը՝ Մխիթարյանին մոտենալու։
Կամ, որ դավաճանները Դիլիջանի նախկին գիշերօթիկ դպրոցից դուրս էին հանում արցախցիներին։ Այս լուրը թևածում էր օդում մոտ մեկ շաբաթ, բայց «Ազատություն»-ը ֆայմեց՝ գնա, տեղում ռեպորտաժ անի։
Ուրեմն «Ազատության լրագրողներ»-ը պրպտող են, ճկուն, ինքնավստահ, տեխնիկապես պրոֆեսիոնալ։
«Ազատություն»-ը լավագույններին է միշտ քաշել, տարել իր մոտ և լավագույնները սիրով համաձայնում էին։
Որովհետև աշխատավարձը բարձր է և երբեք չեն ուշացնում ու ամիսներով անփող թողնում աշխատողին, և, որ ամենակարևորն է լրագրողի համար՝ ազատ էին նյութ անելուց երկար ժամանակ, չունեին կուսակցական և իշխանական սահմանափակումներ։
Ինչ է սա նշանակում։
Սա նշանակում է, որ մենք մեր ձեռքով կորցնում ենք մեր մասնագետներին։ Մենք ստեղծում ենք համալսարան, տալիս ենք կրթություն ու նպաստում ենք մեր մասնագետների արտահոսքին այլ շահեր սպասարկող լրատվամիջոցներ, որովհետև դաշտը չենք զարգացնում։
Թե՛ նախկինում, թե՛ առավելևս հիմա Հայաստանում լրագրություն կառավարության համար եղել է՝ կամ իմ օգտին է կամ պիտի չլինի տրամաբանությամբ, ոչ թե հայկական լրագրությունը զարգացնելու, անկախացնելու, այլ ճնշելու, որ կամ փակվի կամ սրանից-նրանից փող վերցնի ու չգրի սրա-նրա դեմ կամ էլ օտերարկրյա ֆինանսներ հայթայթի։
«Ազատություն ռադիոն» նպաստել ա, որ դավաճան իշխանությունն ամրանա, նպաստել ա, որ Հայաստանի շահի փոխարեն ամերիկյան շահը թևածի ու դրա համար զրպարտիչ արմանբաբաջանյաններով ու ստեփանգրիգորյաններով էր եթերը լցնում, օգնել ա, որ էս իշխանությունը քանդի դատարանները և իմ իրավունքները ոնտահարած իշխանությանը նվիրել ա երեք լրագրող՝ Հովհաննես Մովսիսյան, Սիսակ Գաբրիելյան ու Արմեն Քոլոյան։
Բայց արդյո՞ք կլիներ այսպես, եթե Հայաստանում Հայաստանի կառավարությունները լրագրությունը զարգացնելու միտում ու երազանք ունենային, այլ ոչ թե սեփական կուսակցության և սեփական վարկանիշի բարձրացման, և շատ հաճախ լրագրողներին անաշխատավարձ թողնելու»։