«Ադրբեջանական հայտարարությունները հոգեբանական ներգործության միջոց են». Հակոբ Բադալյան
![]() 289 Կիրակի, 16 մարտի, 2025 թ., 21:36 Խաղաղության պայմանագրի շուրջ Հայաստանում ծավալված քննարկումների ֆոնին, որոնք գերակշռող մասով բացասական են, և որի առնչությամբ անգամ մերձիշխանական շրջանակում կա որոշակի շփոթվածություն, Ադրբեջանը գրեթե մեկ օրվա ընթացքում երկու անգամ հայտնում է այն մասին, թե Հայաստանի զինուժն, իբրեւ թե, կրակել է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ: Ըստ իս, սա Հայաստանում ծավալված քննարկումների ֆոնին հոգեբանական ներգործության միջոց է: Հանրությունը մի կողմից բավականին մտահոգ քննարկում է խաղաղության պայմանագրի հանկարծ համաձայնեցումն ու բանակցության ավարտը, իսկ մյուս կողմից Բաքուն, թերեւս, տեսնում է հնարավորություն որոշակի տեղեկատվական քայլերով առավել ուժգնացնել հոգեբանական մթնոլորտի ճնշումը: Ընդհանրապես, այս առիթով նշեմ, որ գուցե նույնիսկ ի զարմանս Ադրբեջանի, թեեւ արդեն գուցե իրենք էլ չեն զարմանում, Հայաստանի հանրությունը դրսեւորում է «ճնշվելու» ցանկություն: Գուցե ակամա, գուցե ենթագիտակցորեն, բայց Հայաստանում կարծես թե ձեւավորվել է մի «մազոխիստական» տեղապտույտ, երբ ադրբեջանական դաշտում գեներացվող տեղեկատվական կոնտենտի որոշ մասեր նույնիսկ ներադրբեջանական տիրույթում այդպես չեն շրջանառվում, որքան Հայաստանում: Հայաստանում կարծես գործի մի ենթագիտակցական «փոշեծծիչ», որը կլանում է ադրբեջանական տիրույթի ցանկացած տեղեկատվություն եւ ամբարում Հայաստանի հանրության գիտակցության, ենթագիտակցության, հոգեբանության մեջ: Թվում է, որ դա արվում է պարզապես թշնամի պետության մտադրություններին հանրությանը իրազեկ պահելու համար: Անկեղծ մղում է: Բայց, ոչ միայն անարդյունավետ, այլ ըստ իս՝ վտանգավոր: Որովհետեւ հանրության համար դա ոչ թե իրազեկում է, այլ հոգեբանական ահաբեկում: Որովհետեւ դա չի առաջացնում ռացիոնալ արձագանքներ, այլ գերազանցապես՝ էմոցիոնալ: Հավատացեք. հանրության այն շերտը, որն ի վիճակի է ադեկվատ հասկանալ ու ըմբռնել, որ Ադրբեջանի ռազմավարական նպատակը Հայաստանն «անդամալույծ» պետություն պահելն է, ըմբռնել ու հասկացել է դա վաղուց: Այն շերտը, որը դա անել ունակ չէ, ունակ չի լինելու անգամ եթե ադրբեջանական հատուկ ստորաբաժանումները հայտնվեն անմիջապես իր տանը: Միեւնույն է, անգամ այդ դեպքում դա չի ընկալվելու եւ դարձյալ «քնարաբար» համարվելու է, որ եթե աթոռ առաջարկվի նրանց նստելու համար, ապա ամեն ինչ կանցնի կգնա: Այդ շերտին ներկայացնել Ադրբեջանի հավակնությունների այսպես ասած հավելյալ ապացույցներ, դրա համար, «փոշեծծելով» ադրբեջանական տիրույթում արտադրվող ցանկացած «կեղտ ու փոշի», հնարավոր չէ փոխել այդ շերտի մտայնությունները: Փոխարենը, հնարավոր է պարզապես հանրության բոլոր շերտերին գցել այդ տարերայնության ենթագիտակցական ազդեցության ներքո, Ադրբեջանին տալով Հայաստանի հանդեպ տեղեկատվա-քարոզչական դիվերսիայի «բաց դռների» անսպառ հնարավորություն: Այո, հնչող քաղաքական հայտարարությունները պետք է արժանանան ուշադրության, վերլուծվեն, քննարկվեն, նաեւ պետք է իհարկե աչալրջորեն ուշադրության արժանանան Բաքվի պաշտոնական հովանու ներքո ծավալվող նարատիվները: Բայց, դրանք պահանջում են մասնագիտական աշխատանք՝ զննություն եւ աշխատանք, այլ ոչ թե վերարտադրություն հայկական միջավայրում: Հասկանալի է, խոսքս տվյալ դեպքում հրադադարի խախտման վերաբերյալ Ադրբեջանից հնչող հերթական մտացածին մեղադրանքի մասին չէ, այլ պարզապես դրա առիթով՝ Հայաստանի տեղեկատվական անվտանգության համար կարեւոր այլ շերտերի մասին»: |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
11403:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
183Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
244Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
296Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
228Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
182Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
314Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
354Երեկ, 16:09
