«Համապետական ընտրությունը Նիկոլ Փաշինյանի համար լինելու է ծանրագույն փորձություն»․ Վարդան Բալյան
![]() 207 Երկուշաբթի, 17 մարտի, 2025 թ., 09:24 Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանի ֆեյսբուքյան գրառումը. «Գյումրի ընտրությունների քարոզարշավի մեկնարկը խոստումնալից էր, անխոս: Մի քանի թիմեր բավականին լավ են նախապատրաստվել ու ակնհայտորեն լուրջ մրցակցություն են պարտադրելու կառավարող ՔՊԿ-ին առնվազն քարոզչական հարթակում: Համապետական հաջորդ ընտրությունները Նիկոլ Փաշինյանի համար լինելու է ծանրագույն փորձություն: Իրավիճակ է փոխվում: Նախկինում, ըստ որում, ոչ միայն 2018 և 2021 թվականներին, այլև նախորդիվ տեղի ունեցած բոլոր համապետական ընտրություններում հաղթանակի դափնիների համար պայքարն ընթացել է բացառապես կամ առավելապես մայրաքաղաքային կուսակցական էլիտաների միջև: Նոր ընտրություններում թերևս ականատեսը կդառնանք մարզերը ներկայացնող բավականին ուժեղ և կազմակերպված էլիտաների, համապետական ճանաչում ստացած տեղային թեկնածու, նոր քաղաքական լիդերների հայտնության: ՔՊԿ-ն արդեն հիմա վերջանականապես վերածվել է իշխանությանը սերտաճած, հերթական ոսկրացած, բյուրոկրատական կուսակցության, ու Գյումրին կարծես դառնում է Հայաստանի զարգացումը խոչընդոտող այդ վիշապի առաջին գերեզմանափորը: Սկսում եմ հավատալ, որ ապագա կա»: Աղբյուրը` Վարդան Բալյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
