«Ստացվում է՝ մեր ընդդիմությանը հերքում է Ադրբեջանի նախագահը». Ալեն Սիմոնյան
![]() 287 Երկուշաբթի, 17 մարտի, 2025 թ., 14:30 Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, ի պատասխան հարցին, թե կրակոցների մասին ադրբեջանական ապատեղեկատվության տարածումն արդյո՞ք կապված է խաղաղության պայմանագրի ստորագրումը ձգձգելու հետ, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասաց․ «Չհաջողության մասին պնդում անելու առումով բավարար չէ և հիմքեր չկան։ Իմ մասնավոր կարծիքն է, որ այն արվել է Ադրբեջանի նախագահի հայտարարությունն արդարացնելու համար, երբ ասում էր, թե հայկական կողմի նկատմամբ զրոյին մոտ վստահություն կա։ Զարմանալի է, քանի որ հայկական կողմի գործելաոճը՝ հրապարակային գործելը, հակառակի մասին է խոսում։ Մեր ընդդիմադիրներն ասում են՝ Ադրբեջանն ինչ ասում է, դուք դա եք անում։ Հիմա ստացվում է, որ մեր ընդդիմությանը հերքում է Ադրբեջանի նախագահը՝ նման մեղադրանք ներկայացնելով»,- ասաց Սիմոնյանը։ Նա կարծիք հայտնեց, որ այս փուլում, երբ նոր է համաձայնագրի շուջ համաձայնություն ձեռք բերվել, Ադրբեջանն էսկալացիայի չի գնա։ Սիմոնյանը նաև վստահեցրեց, որ խաղաղության պայմանագրում Հայաստանի համար «վտանգավոր կետեր» չկան, դրանք բոլորը երկկողմանի են, եթե մի կետ կմեկնաբանվի վտանգավոր Հայաստանի համար, ապա վտանգավոր է լինելու նաև Ադրբեջանի համար։ |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
3603:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
170Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
234Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
280Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
220Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
177Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
300Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
333Երեկ, 16:09
