«Բաքուն ոչ միայն որևէ թուղթ չի ստորագրելու, այլև պատրաստվում է ագրեսիայի». Տաթևիկ Հայրապետյան
![]() 265 Երկուշաբթի, 17 մարտի, 2025 թ., 21:00 Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի թելեգրամյան գրառումը. «Ադրբեջանական պետական հեռուստաընկերության կիրակնօրյա թողարկումը նվիրված էր այսպես կոչված «խաղաղության» պայմանագրի թեմային։ Հաղորդավարի խոսքերից ևս մեկ անգամ ակնհայտ էր դառնում, որ պաշտոնական Բաքուն ոչ միայն որևէ թուղթ չի ստորագրելու Երևանի հետ, այլև պատրաստվում է հնարավոր ագրեսիայի։ Տեսանյութում հերթական անգամ ցույց են տալիս իրենց զինատեսակներն ու խոսում այսպես կոչված «Երկաթե բռունցքի» մասին։ Հակառակորդը շատ ուղիղ է խոսում իր նպատակների մասին, իսկ զուգահեռ իրականության մեջ միակողմանի զիջումը լավ բանակցություն է, պատերազմական հռետորաբանությունը անտեսվում է, մեր իրավունքներն ու կենսական շահերը առհասարակ չեղարկվել են «իրական» Հայաստանի ղեկավարների կողմից։ Ուրիշ որ էլ բան չլինի, կարելի էր չէ՞ մի հատ տեսանյութ հրապարակել անգլերեն լեզվով, թե Ադրբեջանը ինչ զինատեսակներ է գնել ու ինչպիսի զորավարժություններ է անցկացրել, զուտ փաստերը շարել կողք կողքի, տարրական հակաքարոզչություն անգամ չկա, էլ ուր մնաց դիվանագիտական ու քաղաքական աշխատանք լինի․․․»: Աղբյուրը` Տաթևիկ Հայրապետյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
163Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
225Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
262Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
212Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
292Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
317Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
385Երեկ, 15:22
