Կլինեն ՔՊ-ականներ, որոնք «անտանելի վիրուս» կբռնեն ու չեն ներկայանա նիստին. «Հրապարակ»
![]() 286 Չորեքշաբթի, 19 մարտի, 2025 թ., 09:06 «Հրապարակ»-ը գրում է. «ՔՊ-ում դեռ չեն քննարկել ՔՊ-ից հեռացած Հովիկ Աղազարյանին և «Պատիվ ունեմ»-ից Տարոն Մարգարյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը, մասնավորապես՝ թե ինչ դիրքորոշում պետք է հայտնեն ՔՊ-ականները, ինչ ելույթներ պետք է ունենան և այլն: Սակայն խմբակցությունում օրեցօր մեծանում է այն պատգամավորների թիվը, ովքեր պատրաստվում են այդ օրվա նիստին «հիվանդանալ» և իրենց բացակայությամբ վերաբերմունք արտահայտել Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած այս «հաշվեհարդարին»։ Եթե նրանց մասնակցության հարցը չորով չդնեն, ասենք՝ մանդատից կզրկվեք, եթե չմասնակցեք, ապա, մեր աղբյուրների պնդմամբ, կլինեն ՔՊ-ականներ, որոնք այդ օրն անտանելի վիրուս կբռնեն ու չեն ներկայանա նիստին։ Պարզ է, որ բացակայելը լուծում չէ, հակառակը՝ եթե չեն ուզում, որ մի օր իրենք էլ հայտնվեն Փաշինյանի «յաթաղանի» տակ, ապա պետք է գնան և դեմ քվեարկեն փակ քվեարկության ժամանակ: Մանավանդ որ իրենց բացակայությամբ ավելի շատ վնասելու, քան թե օգնելու են այդ պատգամավորներին։ Ըստ օրենքի՝ նիստին մասնակցող պատգամավորների մեծամասնության կողմ քվեով է վճռվելու՝ նախագիծը կընդունվի, թե կմերժվի»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
