«Զոհվածների ընտանիքներին հատկացված շենքը հանվել է աճուրդի»․ Մարգարիտա Խաչատրյան
![]() 360 Չորեքշաբթի, 19 մարտի, 2025 թ., 15:36 Երևանի Մուրացան110/1 հասցեում գտնվող շենքը ՊՆ-ի հաշվեկշռից հանվել, տրվել է Պետգույքի կոմիտեին, որն էլ այն դրել է աճուրդի։ Շենքի բնակիչները հիմնականում զոհվածների, զինհաշմանդամների ընտանիքներ են։ Նրանց խնդիրը լրատվամիջոցներին ներկայացրել է «Զինվորի մայր» ՀԿ-ի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը։ Բնակիչների խոսքով, իրենց վրա հոգեբանական ճնշում է գործադրվում, շենքը հոսանքազրկել են․ «Անլույս, անհույս նստել ենք, մի կերպ գոյատևում ենք։ Սա բան չի, որ կառավարությունն անում է մեր նկատմամբ։ Ասում են՝ անլույս ես, դուրս արի, կառավարությունը էդպես է որոշել»,- ասել է անհետ կորած զինծառայողի մայրը, ով բնակվում է այդ շենքում։ «Գալիս են, ասում՝ շենքից դուրս եկեք, կամ 400 մլն հավաքեք, եկեք դուք գնեք»,- նշել է Մարգարիտա Խաչատրյանը՝ հավելելով, որ ոչ ոք չի տեղեկացրել, որ շենքը աճուրդի են հանել, տեղեկացել են լրատվամիջոցներից. «Մենք մինչև վերջ պայքարելու ենք, այրուն, զոհվածի մորը ասում են՝ լույսը անջատենք․․․նրանց լույսը վաղուց է մարել»: |
«Պետք է մեկնեմ Իտալիա, խոսեմ Հենրիխ Մխիթարյանի հետ». Եղիշե Մելիքյան (տեսանյութ)
12600:30Վիրավորում ստացած Քըրքը դեմ է արտահայտվել Ուկրաինային ռազմական օգնությանը (լուսանկար, տեսանյութ)
29400:08«ՔՊ-ական պլանքյաշի զառանցանքը». «Իմնեմնիմի». ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
179Երեկ, 23:42Լևոն Պետրոսյանը նշանակվել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր
175Երեկ, 23:36«Չեմ ցանկանա, որ Տեր Արամ քահանա Ասատրյանը գործիք դառնա թշնամու ձեռքին». Նաիրի Հոխիկյան
147Երեկ, 23:18«Հայաստանը կդառնա տարածաշրջանային մոթել». Հովհաննես Ավետիսյան
118Երեկ, 23:00Նիկոլ Փաշինյանի թիկնազորը հատիկ առ հատիկ ստուգում է Ազգային ժողովի բոլոր նստարանները (տեսանյութ)
199Երեկ, 22:12Ուժգին կարկուտ՝ Վանաձորում. որոշ թաղամասեր գրեթե 7 ժամ հոսանքազրկված են (տեսանյութ)
172Երեկ, 21:54