«Դուք չեք բերել խաղաղություն․ մեր պետությունը գիտակցված տարել եք պատերազմի»․ Աննա Գրիգորյան
![]() 255 Չորեքշաբթի, 10 սեպտեմբերի, 2025 թ., 21:24 «Բա որ խաղաղությունն այսպես վերջնական հաստատված է, առավոտից երեկո ինչո՞ւ եք մարդկանց համոզում, որ խաղաղություն է եկել, անտեսանելի բա՞ն է խաղաղությունը, որ չկարողանանք համոզվել»,- այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նշեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։ «Ես նայում, նայում և չեմ տեսնում ձեր բերած խաղաղությունը․․․, որովհետև դուք չեք բերել այդ խաղաղությունը։ Եվ հիմա եթե դուք իլյուզիոնիստ եք ու կարողանում ենք խաղաղության պատրանք ստեղծել, մի՛ ակնկալեք, որ մի ամբողջ ժողովուրդ պետք է այդ պատրանքին հավատա»,- ընդգծեց Գրիգորյանը։ «Դուք գիտակցված մեր պետությունը տարել եք պատերազմի, ողբ եք կապել ամբողջ ազգի վրա ու մեզ ողբի մեջ եք մեղադրո՞ւմ։ Սա նախընտրական քարոզարշավ է, որովհետև դուք ստացել եք Թրամփի հետ նկար ու մի թուղթ, որի վրա գրված է «խաղաղության պայմանագիր», բայց չեք ստացել իրողություններ, որոնք կարող էին նշանակել խաղաղություն՝ գերիների վերադարձով, տարածքների դեօկուպացիայով։ Դա էլ հերիք չի, ասում են՝ վերջնական ստորագրման համար պետք է ձեր Սահմանադրությունը փոխեք։ Մեր հասարակությանը հիվանդ են ասում, նվաստացնում են։ Լավ, ի՞նչ եք ստացել, մեր սահմանները չեն բացվել, ո՞ր ճանապարհն է ապաշրջափակվել, բացի նրանից, որ Մեղրիով ճանապարհ եք տալիս։ Ես Գորի-Կապան ճանապարհով կարո՞ղ եմ անխոչընդոտ գնալ։ Երասխով ճանապարհը մեզ համար անխոչընդոտ լինելո՞ւ է, թե՞ չի լինելու։ Դուք խաղաղություն չեք բերել և չեք կարող բերել այն պայմաններում, երբ պատերազմ ու ողբ եք բերել»,- հավելեց ընդդիմադիր պատգամավորը։ Նիկոլ Փաշինյանն իր պատասխանում ընդգծեց. «Ես բերել եմ իրական անկախություն, իրական պետականություն և այն ապագան, որի մասին մենք բոլորս երազում էինք, թե երնեկ, կլինի՞ այդ ապագան, թե ոչ, ես բերել եմ այսօր։ Այդ խաղաղությունն այսօր է»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
168Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
231Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
275Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
218Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
176Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
299Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
329Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
402Երեկ, 15:22
