«Չի եղել երկրորդ դեպք, որ ՀՀ բյուջեի հաշվին թուրք լրագրողներ գան Հայաստան ու հետո ծաղրեն Հայաստանը». Գեղամ Մանուկյան
![]() 186 Այսօր, 15:54 ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի ֆեյսբուքյան գրառումը․ ««Ինֆորմացիայի ազատության կենտրոնն» այսօր ուշագրավ փաստաթղթեր է հրապարկել օրերս մեծ աղմուկ հանած թուրք լրագրողների՝ ՀՀ պետական բյուջեի հաշվին Հայաստան կատարած այցի վերաբերյալ։ բազմամիլիոնանոց ծախսերով այցը նախատեսվել է դեռ 2024թ-ի դեկտեմբերին, պետական ֆինանսավորմամբ գործող Օրբելի կենտրոնի միջազգային համաժողովին մասնակցելու համար։ Սակայն այդպես էլ այն չի կայացել, ու թուրք լրագրողները չեն ժամանել։ Հրավերներում խոսք չի եղել հատուկ Նիկոլ Փաշինյանի հետ հարցազրույց կազմակերպելու մասին, այլ ընդհանրական պաշտոնյաների հետ հանդիպումների մասին է խոսք գնացել։ Թերևս թուրքական կողմին չի հետաքրքրել Հայաստանի ներքին լսարանին կերակրող ինչ-որ ձեւական հավաքին մասնակցելը։ Նրանց թիրախը եղել է Նիկոլ Փաշինյանը ու հատկապես Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման, դրա քաղաքական բովանդակության հարցում պաշտոնական Երևանից ուրացման հայտարարություն կորզելը, որն էլ ի վերջո օրերս ստացան։ Աննախադեպ է, որ թուրք հայտնի հեռուստաընկերության գլխավոր խմբագիրը հարցազրույց վերցնի ՀՀ ամենաբարձրաստիճան պաշտոնյայից ու դրանից հետո նրան ծաղրի՝ մեջբերելով Ադրբեջանի ղեկավարի արտահայտությունները։ Իշխանությունները հպարտանում են, թե այդքան մեծ ծավալի հոդված չի տպագրվել Հայաստանի մասին։ Իրենց անգիտության հետեւանքն է այս պնդումը։ Հիշատակածս ֆուտբոլային դիվանագիտության օրերին ծովածավալ էին այդ հրապարկումները։ 2000-ականներին, հատկապես Հայոց Ցեղասպանության 90-րդ տարելից օրերին, աշխարհի տարբեր խորհրդարաններում Հայոց Ցեղասպանության ճանաչման բանաձեւերի ընդունման տարիներին անպակաս էին այդ հրապարկումները։ Բայց մի մեծ տարբերություն. այդ շրջանում հոդվածները վերնագրվում էին «Հայկական ցունամի», ու աղմուկը այն մասին էր, թե Թուրքիան չի կարողանում դիմագրավել հայկական ճնշումներին միջազգային հարթակներում, հիմա արդեն նրանք խոսում են ադրբեջանցիների Երևան վերադառնալու անհրաժեշտության մասին։ Աղբյուրը` Գեղամ Մանուկյան |
Իզմիրում ցույց է՝ ի պաշտպանություն Ստամբուլի ձերբակալված քաղաքապետի
1518:43Ուկրաինան և Ռուսաստանը փոխանակվել են ռազմագերիներով
6918:02«Առողջապահության նախարարությունում «գծո՞ւծ» են». Ծաղիկ Վարդանյան
10617:12«Զոհվածների ծնողներին, զինհաշմանդամներին անտո՞ւն եք ուզում թողնել»․ Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
10716:00«Չի եղել երկրորդ դեպք, որ ՀՀ բյուջեի հաշվին թուրք լրագրողներ գան Հայաստան ու հետո ծաղրեն Հայաստանը». Գեղամ Մանուկյան
16815:54Արագած գյուղում ձյուն է տեղում (տեսանյութ)
7915:42«Զոհվածների ընտանիքներին հատկացված շենքը հանվել է աճուրդի»․ Մարգարիտա Խաչատրյան (տեսանյութ)
19815:36«Թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչների մեդիատուրի իրականացման ծախսը կազմել է 7 550 280 դրամ». ԻԱԿ
15015:24