«Առողջություն և իրավունք» ՀԿ համահիմնադիր Ծաղիկ Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը. «ՍՈՑՓԱԹԵԹԻ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՖԻԱՍԿՈՆ ՀՀ Աժ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ բարձացվեց վերջին ամիսներին սոցփաթեթի շահառուների բժշկական օգնության հետ կապված խնդիրները ( հղումը մեկնաբանությունների բաժնում): Ի՞նչ է կատրվում և ինչո՞ւ 2017թվականից գործարկված և մինչև 2025թ. անխափան աշխատող սոցփաթեթի շահառուների պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման ու ֆինանսավորման մեխանիզմները հանկարծ դարձան անկառավարելի, խնդրահարույց, փոփխման ենթակա: Ըստ Առողջապահության նախարարի, այդ իրավիճակը ստեղծվել է ապրիորի, քանի որ նախարարությունը որևէ մեխանիզմ, գործառույթ չունի վերահսկելու շահառուների թվի աճը, մատուցած ծառայությունների ծավալը և այլն: Ավելին, առողջապահության նախարարությունը «հերոսաբար» կանխել է այս «բնական աղետը»՝ թեժ գիծ ծառայության, ՊԱԳ-ի օգնությամբ, անհատական ամեն դեպքի սպասարկումը այսպես ասած «вручную» կարգավորել են, իսկ ներկայում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 930 մլն. դրամ գումար են ուզում, որպեսզի ապահովագրական ընկերությունների պարտքերը փոխհատուցեն: Ի հավելում այս «шарашкина контора» իրավիճակին, 2025թ. հունվար-մարտ ամիսների ընթացքում բժշկական կազմակերպությունների սպասարկած սոցփաթեթի դեպքերը կփոխհատուցեն հրապարակային օֆերտայի պայմանագրով: Հիմա այս խառնաշփոթի մասին հերթականությամբ. 2023 թվականի փետրվարին ՀՀ կառավարության գործող սոցփաթեթի շահառուների սպասարկման վերաբերյալ որոշումը շարադրվել է նոր խմբագրությամբ. Առաջին՝ ժամանակային առումով առողջապահության նախարարությունը իրեն տվել է ազատություն և եթե մինչև այդ փոփոխությունը սոցփաթեթի շահառուների հաջորդ տարվա սպասարկման հետ կապված կարգավորումները վերջանում էին ընթացիկ տարվա դեկտեմբերին, ապա 2024 թվականից բժշկական օգնության ու սպասարկման ծառայությունների գները, փոխհատուցման առանձնահատկությունները, յուրաքանչյուր շահառուի համար նախատեսված ապահովագրական գումարի և ապահովագրավճարի մեծությունը, փաստացի վնասաբերության ցուցանիշը, ապահովագրական կազմակեպությունների հետ պայմանագրերի կնքումը երկարաձգել են մինչև ընթացիկ տարվա հունվարի 31-ը: Հավանաբար, տարեվերջին առողջապահության կառավարիչները արտաժամյա աշխատելուց խուսափելու և հանգիստ գործուղումներ գնալու համար են այդ կատարել: Այլ բացատրություն նման փոփոխությանը չկա, երբ տարին սկսում է, իսկ շահառուների համար բժշկական օգնության և սպասարկման անհարաժեշտ պայմանները կարգավորված չեն: Երկրորդ՝ սույն Կառավարության որոշումից հանել են՝ «Շահառուների ցանկում փոփոխություններ իրականացվում են ոչ շուտ, քան յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ և ոչ ուշ, քան յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ..» պարտադիր պահանջը, որը իրականացվում էր ՊԱԳ-ում, ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչների ներկայությամբ, համակարգչային պարզ, պատահական բաշխման միջոցով: Այն պնդումը, որ առողջապահության նախարարությունը չէր կարող կառավարել շահառուների թվաքանակի ավելացմումը/պակասեցումը, իրականությանը չի համապատասխանում։ Շահառուների էլեկտրոնային շտեմարանը վարվում է «Արմեդ» էլեկտրոնային համակարգում, ավելին, աշխատողների տվյալները «Արմեդ»-ը ստանում է ինքնաշխատ եղանակով ՀՀ պետեկամուտների կոմիտեից: Եթե առողջապահության նախարությունը գոնե յուրաքանչյուր կիսամյակ իրականացներ շահառուների ցանկի թարմացում, կտեսներ, որ շահառուների թիվն աննախադեպ ավելացել է և միջոցներ ձեռք կառներ՝ լրացուցիչ գումարներ կբերեր այդ ծրագիր, ծառայությունների ծավալների կրճատում, գների վերահաշվարկ կաներ և այլն: Սա առողջապահության նախարարության բացթողումն է՝ պատճառներից մեկն այս խառնաշփոթ վիճակի: Երրորդ՝ բժշկական ծառայությունների ծավալի ավելացման մասով առողջապահության նախարարությունը կարող էր բժշկական կազմակերպություններում իրականացնել բժշկական օգնության և սպասարկման ծավալների և որակի ուսումնասիրություններ և դիտարկումներ: Չի կատարվել, ռիսկերը չեն գնահատվել, իսկ հանրությանը ներկայացվում է որպես համարյա բնականոն, անխուսափելի ձախողում: Ներկայում սոցփաթեթի շահառուների բուժսպասարկումը կարգավորող կառավարության որոշման նախագիծ է շրջանառվում, ըստ որի, տարեսկզբի 3 ամիսների ընթացքում սոցփաթեթի շահառուներին սպասարկած դեպքերը հետին թվով պետք է փոխհատուցվեն հրապարակային օֆերտայի պայմանագրի շրջանակում: Նախ և առաջ, ո՞ր իրավական կարգավորումով է երեք ամիս իրականացվել սոցփաթեթի շահառուների բժշկական օգնության կազմակերպումը՝ ամեն դեպքի համար առանձին զանգով, թեժ գծով: Պետական ֆինանսների նկատմամբ նման մոտավորապես մոտեցումը ո՞ւր է տանելու: Հիշենք, որ շուրջ 8 տարի սոցփաթեթի շահառուների բուժսպասարկումը կարգավորող ընթացակարգերն անխափան աշխատում էին: ՀՀ առողջապահության նախարարություն, հետաքրքիր է գոնե մտաբերե՞լ եք, որ կան բազմաթիվ բժշկական կենտրոններ, որոնք պետական պատվերով ծառայություններ չեն մատուցում, սակայն ընդգրկված են սոցիալական փաթեթի շահառուներին առողջապահական փաթեթի շրջանակներում բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ մատուցող կազմակերպությունների ցանկում: Հիմա էլ նրա՞նց եք ասելու ակցեպտ ներկայացրեք հետին թվով: Հ.Գ. Աժ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացնում էին, որ մեկ անձի համար ապահովագրավճարը 36 000 ՀՀ դրամ է, շատ հետաքրքիր է, ո՞նց եք հաշվել, որ 4-5 տարվա ընթացքում 23%-ով ապահովագրավճարը աճել է: Կարո՞ղ է ձեզ «համոզել» են և արդյունքում ուղենիշային վնասաբերությունը, ապահովագրավճարը «այլ մեթոդաբանությամբ» եք հաշվարկում: Իսկ 2017-2021թթ. հակառակն է եղել՝ ուղենիշային վանասաբերությունը 90%-ից ցածր է եղել 70%, 80% և տարեսկզբի պայմանագրային գումարները հաշվարկվել են կանխավճարով: Նիկոլ Փաշինյան, այս աստիճան բարձիթողի վիճակ երբեք չի եղել, սա տնայնավարություն է: Անկախ ֆինանսիտների, ակտուարների տվեք հաշվարկեն, հաստատ իրարական պատճառները հասկանալի կլինի»: