«Նիկոլ Փաշինյանը խնդիր ունի «ապահովագրվել» հնարավոր էսկալացիայի պատասխանատվությունից»․ Հակոբ Բադալյան
![]() 182 Հինգշաբթի, 20 մարտի, 2025 թ., 10:30 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Նիկոլ Փաշինյանը հերթական գրառումն է արել Հայաստանի և Ադրբեջանի խաղաղության պայմանագրի թեմայով, Իլհամ Ալիևին առաջարկելով խորհրդակցություն սկսելով պայմանագրի ստորագրման շուրջ: Փաշինյանը հավատում է, որ Ալիևը կընդունի՞ առաջարկը: Համենայն դեպս, հնարավո՞ր է դրան հավատալ, լսելով, թե ինչ հռետորաբանություն են կիրառում Ալիևն ու նրա ենթակաները: Իհարկե ոչ: Այդ դեպքում հարց կառաջանա՝ ում կամ ինչի համար է անում Փաշինյանն այդ գրառումները, մասնավորապես ֆեյսբուքյան այդ առաջարկը: Միջազգային դերակատարների՞, ցույց տալու համար, որ Հայաստանը կառուցողական է և պատրա՞ստ: Այդ դեպքում Փաշինյանն ի՞նչ պարբերականությամբ է պատրաստվում ֆեյսբուքում հիշեցնել այդ պատրաստակամության մասին՝ ամեն օ՞ր, օրը մի քանի անգա՞մ, երկու կամ երեք օրը մե՞կ: Եվ գլխավորը՝ իսկ միջազգային դերակատարներից ո՞ւմ է դա հետաքրքիր, ո՞ւմ է հետաքրքիր՝ Հայաստանը կառուցողական է, թե ոչ: Նիկոլ Փաշինյանն անկասկած դա էլ գիտե հիանալի: Հետևաբար, նրա գրառումները միտված են թերևս բացառապես արտաքին լսարանին: Ըստ իս, այստեղ կա երկու հանգամանք: Մի կողմից, Նիկոլ Փաշինյանն ունի խնդիր իհարկե «ապահովագրվել» հնարավոր էսկալացիայի համար պատասխանատվությունից, ցույց տալ հանրությանը, որ ինքը պատրաստ է եղել ամենացավագին զիջումների, միայն թե չլինի էսկալացիա: Հետևաբար, իրեն չեն կարող մեղադրել այնպես, ինչպես մեղադրել են 2020-ի պատերազմից հետո: Բայց, դրանից բացի, ըստ իս կա նաև մյուս խնդիրը, և կարծում եմ, որ Փաշինյանի համար թերևս ոչ առավել արդիական ու ոչ պակաս կարևոր: Այսպես կոչված խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցումը Հայաստանում ընկալվեց ոչ թե որպես դիվանագիտական ձեռքբերում, այլ որպես դիվանագիտական անհաջողություն, հերթական զիջում Ադրբեջանին, այն էլ փաստորեն մի պարագայում, երբ Բաքուն չի էլ պատրաստվում ստորագրել: Իրավիճակը հօգուտ ձեռքբերման ներկայացնելու՝ իշխանության, իշխանամերձ շրջանակների փորձերը նկատելիորեն ապարդյուն էին: Հետևաբար այն, ինչ հնարավոր էր դիտարկել նախընտրական կապիտալ, ըստ էության ստանում է հակառակ էֆեկտ: Ինչ խնդիր կարող են լուծել գրառումները: Մի կողմից ստեղծել էսկալացիայի վերահաս վտանգի խնդիր՝ առավել ևս դրա հնարավորությունը տալիս է ադրբեջանական կողմը, մյուս կողմից՝ ստեղծելով որոշակի «երկնժար» պատկեր՝ էսկալացիայի վտանգ և խաղաղության պայմանագրում ադրբեջանական առաջարկների ընդունման հանդեպ հանրային դժգոհություն, այդուհանդերձ որոշակի բարձրացնել այդ դժգոհության՝ ծանրությունից բավականին իջած նժարը և բալաանսավորել հանրային ընկալումների խիստ անբարենպաստությունը»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«ԱՄՆ-ն սկսել է ուժերի դուրսբերումը Սիրիայի Քասրակ բազայից»․ #SyriaTV
9512:12
«Պուտինն արդեն սկսել է Երրորդ համաշխարհային պատերազմը»․ Զելենսկի (տեսանյութ)
13111:31
Մեքսիկայի նախագահը՝ երկրում ստեղծված իրավիճակի մասին
18810:30
«Կուզեի՞ք Արցախն էլ պատահմամբ գյուղ ասեին, բայց հայկական լիներ». Արամ Գևորգյան
11509:42
«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
11309:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
404Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
391Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
377Երեկ, 15:52
