«Եթե խաղաղության պայմանագիրը կապիտուլյացիա է, ինչո՞ւ Ադրբեջանը չի ստորագրում»․ Արմեն Խաչատրյան
![]() 230 Հինգշաբթի, 20 մարտի, 2025 թ., 22:00 «Երկարատև քննարկված խաղաղության պայմանագրի բոլոր կետերը համաձայնեցված են, հետևաբար չստորագրելու որևէ պատճառ չկա»,- այս մասին «Ֆակտոր»-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։ Անդրադառնալով ադրբեջանական կողմից վերջին օրերին տարածած ապատեղեկատվությանը, թե հայկական կողմը կրակում է, Խաչատրյանն ընդգծեց․ «Դա բացարձակ սուտ է։ Հայաստանի շահերին հակասում է, որ մենք կրակենք Ադրբեջանի ուղղությամբ»։ «Այս տարածաշրջանում ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղությունն այլընտրանքային չունի։ Հուսով եմ, որ մոտ ժամանակներս կփոխվի Ադրբեջանի դիրքորոշումը, և խաղաղության պայամանգիրը կստորագրվի։ Որևէ տրամաբանություն չկա, թե ինչու են նրանք ձգձգում խաղաղության պայմանագրի ստորագրումը․․․ Եթե չեն ստորագրում, գուցե ապակայունացնող նպատակներ ունեն։ Այդ նպատակները տեսանելի են ամբողջ աշխարհի համար։ Չեմ կարծում, որ դրանով Ադրբեջանը կարող է հեռուն գնալ»,- նշեց ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հարցերի հանձնաժողովի փոխնախագահը։ Արձագանքելով դիտարկմանը, թե Ադրբեջանը կեղծ տեղակատվական ֆոնով, գուցե, հող է նախապատրաստում, այպես կոչված, միջանցք բացելու համար, Խաչատրյանն ասաց՝ «Զանգեզուրի միջանցք» ոչ ոք չի կարող ուժով բացել։ Անդրադառնալով ընդդիմադիրների այն դիտարկումներին, թե խաղաղության պայմանագիրը միակողմանի զիջումներ պարունակող և կապիտուլյացիոն փաստաթուղթ է, Խաչատրյանը նշեց․ «Եթե խաղաղության պայմանագիրը կապիտուլյացիա է և բխում է միայն Ադրբեջանի շահերից, ինչո՞ւ է Ադրբեջանը դիմադրում, այն չի ստորագրում։ Այդ պայմանագիրը շահավետ է նախևառաջ Հայաստանի համար»։
Առավել մանրամասն՝ տեսանյութում։ |

Մեքսիկայի նախագահը՝ երկրում ստեղծված իրավիճակի մասին
10610:30
«Կուզեի՞ք Արցախն էլ պատահմամբ գյուղ ասեին, բայց հայկական լիներ». Արամ Գևորգյան
8509:42
«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
9009:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
388Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
382Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
371Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
238Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
321Երեկ, 12:57
