«Պայման է դրվել, որ Փաշինյանը ներկայանա Բաքու և այնտեղ ստորագրի խաղաղության պայմանագիրը»․ Արգիշտի Կիվիրյան
![]() 686 Հինգշաբթի, 20 մարտի, 2025 թ., 23:36 «Իմ տեղեկություններով՝ պայման է դրվել, որ Նիկոլ Փաշինյանը ներկայանա Բաքու և այնտեղ ստորագրի խաղաղության պայմանագիրը»,- «Նյուզ»-ի հետ զրույցում նշել է քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը։ Նրա կարծիքով՝ Ադրբեջանը պահանջում է Փաշինյանի այցը Բաքու ոչ միայն նրան անձամբ նվաստացնելու, այլև Հայաստանի վերջնական կապիտուլյացիային հասնելու համար։ «Փաշինյանը Ռուսաստանի միջոցով փորձեց ապահովել, որ փաստաթուղթը ստորագրվի Մոսկվայում, ուր Ալիևը նույնպես կգնա մայիսի 9-ին։ Ռուսաստանի համար սա մեծ նվեր կլիներ, քանի որ թելադրողի դերը կունենար այն երկիրը, որտեղ ստորագրվում է փաստաթուղթը։ Հենց այդ նպատակով էլ Մատվիենկոն Պուտինի և Փաշինյանի հեռախոսազրույցից հետո մեկնեց Բաքու՝ ուսումնասիրելու՝ արդյոք Ադրբեջանը կհամաձայնի՞ դրան, թե՞ ոչ»,- նշեց Կիվիրյանը։ Նրա դիտարկմամբ՝ Երևանի և Բաքվի միջև ոչ մի բանակցություն չի եղել, Հայաստանը համաձայնել է Ադրբեջանի բոլոր պահանջներին՝ հետևողականորեն կատարելով բոլոր կետերը։ Միևնույն ժամանակ, Բաքուն ոչ մի առաջարկ չի ընդունել, քանի որ Հայաստանին թույլ է համարում և վստահ է, որ Փաշինյանի օրոք կարող է առավելագույնը պոկել։ «Բայց եթե Ալիևը հայտարարի, որ այլևս չի ցանկանում բանակցել Փաշինյանի հետ, ապա գերտերությունները օրերի ընթացքում նրան կհեռացնեն, քանի որ այս պահին մեր տարածաշրջանում էսկալացիա ոչ մեկին պետք չէ։ Ադրբեջանը դա շատ լավ հասկանում է․․․ Ադրբեջանին խաղաղություն պետք չէ, ուստի չի շտապում ստորագրել համաձայնագրի նույնիսկ իր համար ցանկալի տարբերակը»,- ընդգծեց վերլուծաբանը։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
