«Պլանավորում ենք նոր Սահմանադրության ընդունման հանրաքվեն իրականացնել 2027-ին»․ Նիկոլ Փաշինյան
![]() 339 Ուրբաթ, 21 մարտի, 2025 թ., 23:24 «Կան հարցեր, որոնք քննարկելի են, կան, որ քննարկելի չեն»,- անդրադառնալով Ադրբեջանի կողմից հնչող նախապայմանների մասին հարցին՝ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «ԵԱՀԿ ՄԽ համանախագահության լուծարման հարցը քննարկելի է, որովհետև մենք գնում ենք խաղաղության ու այդ ֆորմատն իր արդիականությունը կորցնում է։ Արևմտյան Ադրբեջան խոսույթի ներքո որևէ բան մեզ համար քննարկելի չէ»,- ասաց նա։ «Ինչ վերաբերում է Սահմանադրության հարցին, խաղաղության համաձայնագրի համաձայնեցված տեքստն այդ հարցի շատ էական պատասխաններ է պարունակում, բայց հարցը ո՞րն է, օրինակ՝ մենք տեսնում ենք և մեր գնահատականն այն է, որ Ադրբեջանի Սահմանադրությունը տարածքային պահանջներ է պարունակում, նկրտումներ է պարունակում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ։ Մեր Սահմանադրական դատարանի, եթե չեմ սխալվում 2024 թվականի սեպտեմբերի 26-ի որոշմամբ արձանագրվել է, որ մեր Սահմանադրությունը չունի տարածքային պահանջներ որևէ հարևանի նկատմամբ։ Եթե ունենար, Սահմանադրական դատարանը չէր կարող երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը, որտեղ հղում է արվում Ալմա-Աթայի հռչակագրին, որի իմաստն այն է, որ երկրներն անկախություն են ստանում խորհրդային հանրապետությունների տարածքով, չէր կարող Սահմանադրական դատարանն այդ դրույթը համարել Սահմանադրությանը համապատասխանող։ Բայց այստեղ էլ որոշակի շփոթ կա, որովհետև մեր ներքին քաղաքական օրակարգում 2018 թվականից, 2020-ից կա նոր Սահմանադրություն ընդունելու մասին օրակարգ, խոսույթ, և մենք գնալու ենք այդ օրակարգին: Մենք առաջարկելու ենք մեր ժողովրդին ունենալ նոր Սահմանադրություն, և պլանավորում ենք նոր Սահմանադրության ընդունման այդ հանրաքվեն իրականացնել 2027 թվականին, չնայած քաղաքական թիմում կան կարծիքներ, թե ինչո՞ւ ենք հետաձգում այդ գործողությունը, գուցե դա պետք է անել 2026 թվականի հերթական խորհրդարանական ընտրությունների հետ զուգահեռ և համատեղ: Ուզում եմ ընդգծել, որ սա բացառապես մեր ներքին օրակարգի հարցն է, չնայած մյուս կողմից պետք է խոստովանեմ, որ սա չի կարող չունենալ տարածաշրջանային և միջազգային ազդեցություն։ Եվ հետևաբար, անդրադառնալով այն հարցին, թե Ադրբեջանը կարող է նորանոր պահանջներ առաջ քաշել՝ վերադառնալով արդեն խաղաղության օրակարգին, Ադրբեջանը կարող է նորանոր հարցեր բերել օրակարգ, բայց չի նշանակում, որ այդ բոլոր հարցերը մեզ համար քննարկելի են»,- ասաց Փաշինյանը։ |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
312Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
319Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
326Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
219Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
279Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
255Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
241Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
290Երեկ, 09:52
