Կիրակի, 23 մարտի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Փաշինյանական մանիպուլյացիան շատ էժան տրյուկներ ունի». Վահագն Սարոյան

«Փաշինյանական մանիպուլյացիան շատ էժան տրյուկներ ունի». Վահագն Սարոյան
180
Երեկ, 18:00

Ռազմական փորձագետ Վահագն Սարոյանի ֆեյսբուքյան գրառումը. «Եկեք միասին հասկանանք, թե ինչպես ընկալել փաշինյանական մանիպուլյացիան:
Նրա լավատեսությունը «վարդագույն ակնոցներով» իրականության ըմբռնում չէ, ավելին՝ ապագայի հանդեպ անհույս լինելն է, որ մատուցում է անգաղափար «գաղափարախոսությամբ»՝ կտրելով հայ ազգին իր ապագայի իդեալը ձևավորելու ցանկությունից:
Փաշինյանական մանիպուլյացիան շատ էժան տրյուկներ ունի, որից մեկը գեղեցիկ բառերի տակ հակառակ իմաստներ դնելու մեջ է կայանում նաև՝ չհաշված այն կեղծը, որը ներկայացվում է անկեղծության փոխարեն ու սուտը՝ ճշմարտության փոխարեն:
«Իրական Հայաստանի» մասին նրա խոսույթը պետք է հասկանալ հակառակ իմաստային սկզբունքով։
Օրինակ՝ երբ ասում է անկախություն, դա պետք է հասկանալ կախվածություն, երբ ասում է պետականություն, ապա պետք է հասկանալ դրա բացակայություն, երբ ասում է «ի՞նչ ենք զիջել» իրեն հատուկ մոլորեցնող ոճով, ապա շատ հստակ թվարկում է ու ազնվորեն խոստովանում է, թե ինչն է զիջել՝ Արցախը, Կիրանց-Ոսկեպարը, ՀՀ 200 քառակուսի կիլոմետր տարածքը, Բանակը՝ իր կերպափոխմամբ, Սահմանադրությունը, Հայաստանի անկախությունն ու պետականությունն էլ ձեզ նվեր, իսկ ազգային արժեքներն էլ՝ որպես աղանդեր։
Դեռ չեմ խոսում այն մշակույթի մասին, որը տանում է դեպի թուրքականություն և ադրբեջանացում։
Այսինքն՝ պետք է լսել և հասկանալ հակառակ, քանի որ այլ կերպ ընկալելը, ուղղակի առաջացնում է այնպիսի վիճակ, իբրև կյանքն իմաստազուրկ էր մինչև իր հայտնվելը, սեփական գոյության էությունը բնազդային մակարդակի վայելքներն են եղել, ոչ մեկ չի գիտակցել, որ ինքն ապրում էր Անկախ և ուժեղ Հայաստանում, որ Արցախը հայկական էր ու անկախության ճանաչման ճանապարհին, որ Հայաստանի ապագան էլ ստորաքարշությունը չէր, հիմա էլ ստի պոեզիան դարձրել են գաղափարախոսություն ու ներարկում են հազարամյա գաղափարաբանված ազգի երակների մեջ։
Նա անընդմեջ մատակարարում է իրեն ցանկալի բառակույտ, կոծկում է իրականության իր համար ոչ ցանկալի փաստերը, արհեստականորեն առաջացնում է տեղեկատվական գերբեռնում, որպեսզի դժվարացնի դեպքերի իրական ընթացքի ըմբռնումը:
Ահա սա է դասական մանիպուլյացիան»:

Աղբյուրը`   Վահագն Սարոյան