Երկուշաբթի, 24 մարտի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +1 °C

«Արցախցիների հանդեպ ընդգծված հետապնդումներն անընդունելի են». Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդ

«Արցախցիների հանդեպ ընդգծված հետապնդումներն անընդունելի են». Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդ
347
Երեկ, 00:06

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը գրում է. «Հարգելի հայրենակիցներ,
Ցավալիորեն արձանագրում ենք, որ մեր շուրջը տեղի ունեցող իրադարձությունները բորբոքում են արցախցիների դեմ տրամադրություններ, ինչն, անշուշտ, դատապարտելի է։
Ժամեր առաջ, արցախցի իրավապաշտպան Ռոման Երիցյանի ֆեյսբուքյան էջից հայտնի դարձավ, որ ՀՀ իրավապահ մարմինների կողմից դրսևորվում են ընդգծված հետապնդումներ ու խտրական վերաբերմունք արցախցիների հանդեպ, ինչն, անշուշտ, անընդունելի է ու դատապարտելի։ Վկայակոչելով մի շարք ցցուն օրինակներ՝ փաստաբան Ռոման Երիցյանը կոչ է անում վաղը, ժամը 14:00-ին, հավաքվել բողոքի ցույցի՝ ի պաշտպանություն արցախցիների ոտնահարվող իրավունքների։ Ցույցը մեկնարկելու է Երևանի Քննչական կոմիտեից (Մամիկոնյանց 46/5) և երթով շարունակվելու է մինչև Ներքին գործերի նախարարության շենք։
«Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդը»՝ իր համերաշխությունը հայտնելով Ռոման Երիցյանին, կոչ է անում բոլորին՝ միանալ երթին և մեր հռչակած մեծ հանրահավաքին ընդառաջ նույնպես բարձրաձայնել անարդար գործողությունների դեմ»: