«Սարիկ Մինասյանը մինչև երեկո պետք է ապացուցի, եթե չապացուցի՝ օդի մեջ խոսող է». Արտյոմ Ղարաղազարյան
![]() 319 Երեքշաբթի, 25 մարտի, 2025 թ., 14:12 Գյումրու ընտրություններում Սուրեն Սուրենյանցի «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության ցուցակը գլխավորող Արտյոմ Ղարաղազարյանն ասուլիսի ժամանակ պարզաբանել է իր վերաբերյալ Սարիկ Մինասյանի հայտարարությունը. «Երեկ Սարիկ Մինասյանը հայտարարել է, որ ես դիմել եմ Թուրքիայի քաղաքացության համար: Մինչև այսօր իրիկունը ինքը պետք է պարզաբանի և ապացուցի, որ ես դիմել եմ քաղաքացիության համար: Եթե չապացուցի, ես կհամարեմ, որ ինքը օդի մեջ խոսող մարդ է: Այդ թուղթը ունեցել եմ, հիմա չունեմ: Թուղթ եմ ունեցել, որի շրջանակներում ես կարողացել եմ այդ երկիր՝ Թուրքիա մտնեմ և դուրս գամ՝ իմ գործունեությունը ծավալելու համար: ՀՀ քաղաքացին այդ երկրում մնալու համար մեկ ամիս ունի, որից հետո պետք է լքի: Քանի որ իմ գործերը կապված են այդ և կողքի երկրների հետ՝ ունեմ մեքենաներ, որոնք զբաղվում են կարգոյով, ժամանակ է եղել, որ ես այնտեղ 2-3 ամիս մնացել եմ: Այս պատճառով ունեցել եմ այդ թուղթը, որը հնարավորություն չի տալիս դիմել քաղաքացիության համար: Միայն թույլ է տալիս իմ այնտեղ մնալը՝ ժամանակավոր մնալու քարտ է: Ես Թուրքիայում սեփականություն չունեմ»:
Սարիկ Մինասյանի ճեպազրույցը |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
3603:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
170Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
234Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
280Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
220Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
177Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
300Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
333Երեկ, 16:09
