««Լուսավոր» Սարիկը հագել է ՔՊ-ի կոստյում և փորձում է համոզել, որ նիկոլիզմի հետևորդ չէ»․ Արմենուհի Կյուրեղյան
![]() 286 Երեքշաբթի, 25 մարտի, 2025 թ., 18:30 «Վանաձորցին դեռևս 2021 թվականին կտրուկ մերժեց ՔՊ-ին ՏԻՄ ընտրություններում․․․ Մինչ օրս ՔՊ-ին չի հաջողվել մարսել այդ պարտությունը»,- այս մասին այսօր՝ մարտի 25-ին, Ազգային ժողովում հայտարարությունների ժամին իր ելույթում հիշեցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը՝ մասնավորապես դիմելով գյումրեցիներին, որտեղ մարտի 30-ին կայանալու են ՏԻՄ ընտրություններ։ «Իհարկե, «լուսավոր» Էդմոնը 2,5 տարի տարբեր դատական հայցերով հանդես գալով՝ ամեն ինչ արեց, որ ավագանին մինչ օրս չկայացնի համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով առաջին նիստը․․․ Հիմա ՔՊ-ն նորից դիմել է իր գործընկեր «Լուսավորին»։ «Լուսավոր» Սարիկը հագել է ՔՊ-ի կոստյում, բայց փորձում է համոզել գյումրեցուն, թե ինքը Նիկոլ չէ, նիկոլիզմի հետևորդ չէ։ Սիրելի՛ գյումրեցիներ, դուք կիրակի օրն ընտրելու եք Հայաստան՝ ինքնիշխան երկի՞ր, թե՞ թուրքի հպատակ, թուրք-ադրբեջանական տանդեմին ամեն օր մի նոր զիջում անող, օրեցօր աճող նրանց ախորժակը բավարարող նիկոլիզմ, թե՞ սեփական արժանապատվությունը գնահատող ինքնիշխան երկրի համար պայքարող ու տեր կանգնող Հայաստան»,- նշեց պատգամավորը՝ ընդգծելով՝ վանաձորցին ու երևանցին մերժել են ՔՊ-ին, հերթը Գյումրիինն ու Փարաքարինն է։
|

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
8503:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
175Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
238Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
288Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
223Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
179Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
303Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
347Երեկ, 16:09
