«Լավ եք ասում, բայց ճիշտ չեք ասում»․ Ալեն Սիմոնյանը՝ Հայկ Մամիջանյանին
![]() 251 Երեքշաբթի, 25 մարտի, 2025 թ., 19:28 «Լավ եք ասում, բայց ճիշտ չեք ասում»,- այս մասին ԱԺ հայտարարությունների ժամին ասաց խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ արձագանքելով «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանի դիտարկումներին։ «Սահմանազատման հանձնաժողով գոյություն ունի, և թե ով է առաջ, ով է հետ, սահմանների խնդրով զբաղվում է կոնկրետ այդ հանձնաժողովը, դրա համար դա «Խաղաղության պամանագրի» մեջ ամրագրված չէ,- նշեց Սիմոնյանը՝ արձագանքելով Մամիջանյանի դիտարկմանը, թե «այն փաստաթուղթը, որը «խաղաղության պայմանագիր են անվանում, դրա մեջ մեր օկուպացված տարածքներն ազատելու մասին որևէ տառ չկա»։ Անդրադառնալով Մամիջանյանի դիտարկմանը, որ գերիների մասին խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների գործընթացում խոսք չկա, ԱԺ նախագահը նշեց․ «Պատերազմից հետո մենք ունեցել ենք 153 գերեվարված անձ, այսօր մենք ունենք 23 գերեվարված անձ, որոնցից 12-ը ռազմաքաղաքական ղեկավարներ են, որոնք գերեվարվել են 2020 թվականի պատերազմից հետո։ Դա պայմանագրում ամրագրելու հարց չէ: Այդ աշխատանքը շարունակվում է պայմանագրից դուրս, որովհետև պայմանագիրը կարող է ևս 2 տարի չստորագրվել, բայց մեր կողմից ամեն ինչ արվում է, որ մեր գերիները հնարավորինս շուտ վերադառնան: Դրա համար այդ հարցն այնտեղ դնելու որևիցե հասկանալի առիթ և պատճառ չկա և չի կարող լինել»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
163Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
225Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
262Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
212Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
292Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
317Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
385Երեկ, 15:22
