«Էս մարդը օրգազմ ա ապրում ՀՀ պարտություններից»․ Նաիրա Զոհրաբյան
![]() 308 Երեքշաբթի, 25 մարտի, 2025 թ., 23:17 «Արդեն 10 օր է՝ Նիկոլն ավետում է, որ համաձայնագիրը պատրաստ է, բայց Ադրբեջանն ամեն օր նոր նախապայմաններ է առաջարկում… Միայն «конченый идиот»-ը կարող է հավատալ, որ Ադրբեջանը ստորագրելու է խաղաղության համաձայնագիր»,- «24Նյուզ»-ի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց հասարակական, քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը։ «Օրերս հետևում է Միլլի մեջլիսի քննարկումներին․ նրանք արդեն որոշել են, որ 350 հազար ադրբեջանցի պետք է «վերաբնակեցվի Արևմտյան Հայաստանում», ավելին՝ այստեղ պետք է ադրբեջանական ոստիկանություն լինի և հիվանդանոցներ․ այսինքն՝ սա ՀՀ սուվերեն տարածքի սահուն կերպով, սողացող զավթում է․․․ Չկա բանակցություն, կա ընդամենը ադրբեջանական օրակարգի սպասարկում»,- նշեց Զոհրաբյանը։ Նրա դիտարկմամբ՝ Նիկոլ Փաշինյանը սահմանադրական հանցագործություն է կատարել՝ հանձնելով Արցախը և ՀՀ սուվերեն տարածքից բնակավայրեր։ «Նիկո՛լ, կռուտիտներ մի՛ արա, ասա՝ խաղաղության համաձայնագրում կա՞ ռազմագերիների վերադարձի հարց, ադրբեջանական զինուժը հետ քաշվելո՞ւ է ՀՀ սուվերեն տարածքից, արցախցիների վերադարձի կետ կա՞․ չկա․․․ Մեղք է, դա խաղաղության համաձայնագիր մի՛ կոչեք, այն Երրորդ Հանրապետության մահվան վկայականն է լինելու, սև թուղթ»,- նշեց Զոհրաբյանը՝ ընդգծելով, որ Նիկոլ Փաշինյան և պատերազմ, կապիտուլյացիա, հակահայկականություն բառերը հոմանիշ են։ «Էս մարդը որտեղ կա, այնտեղ պարտվում ենք։ Տեսաք չէ՝ Վրաստանում մեր ֆուտբոլի թիմի խայտառակ պարտությունը։ Այս մարդը օրգազմ ա ապրում պարտվելուց։ Տպավորություն է, որ ինքն էնքան ա ատում էս երկիրը, որ գերագույն հաճույք ա ստանում պարտություններից․․․ Որ դաշտում էլ լինի՝ պատերազմ, մշակույթ, սպորտ, այս մարդուն հայկական կողմի պարտությունները գերագույն հաճույք են պատճառում։ Մենք խնդիր ունենք բռնելու այս հակահայի ձեռքը»,- նշեց Զոհրաբյանը՝ հավելելով՝ մահապարտ ընդդիմություն է պետք․ ոչինչ չանել, նշանակում է կապուչինո խմելով՝ սպասել Հայաստանի մահվանը․ չպետք է դա թույլ տալ։ |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
333Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
334Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
340Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
224Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
292Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
263Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
248Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
299Երեկ, 09:52
